ՏՏ կինը՝մասնագետ թե ծովախոզուկ
Եթե,համացանցում փնտրենք "կին-ծրագրավորող" արտահայտությունը,հավանական հղումները կտանեն դեպի հայտնի անեկդոտը՝ "կին ծրագրավորողը ինչպես ծովախոզուկը,ոնց կապ ունի ծովի(կանանց) հետ,ոնց էլ` խոզի (ծրագրավորողի)հետ":Այնուամենայնիվ,շարունակելով որոնումը,կհամոզվենք,որ ՏՏ մասնագիտությունը դեռևս համարվում է գերազանցապես արական տարածք:Հնարավոր են տարբեր պատճառաբանումներ,սակայն մի բան ակնհայտ է,որ փոքր չէ կնոջ դերը IT բնագավառում:Այժմ մի քանի բացառությունների մասին:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2006թ-ի հեղինակավոր Թյուրինգի գիտական մրցանակը հանձնվեց 75 - ամյա Ֆրենսիս Ալենին, որը 1957 - ից 2002 թ աշխատել է IBM ընկերությունում և զուգահեռ հաշվողական տեխնոլոգիաների հեղինակն է:
Լավլեյս Օգաստա Ադա Քինգը,լորդ Բայրոնի դուստրը,19-րդ դարում , արդեն հասցրել էր դառնալ ծրագրավորող :Նա Բեռնուլի թվերի հաշման մեթոդը ներկայացրել է,որպես , պատմությանը հայտնի առաջին համակարգչային ծրագիրը:Միաժամանակ նա հեղինակն է այնպիսի հանրահայտ տերմինների ,ինչպիսիք են՝ ենթածրագիր, գրադարան, փուլ , աշխատանքային բջիջ:
Մեկ այլ նշանավոր կին՝ Գրեյս Հոպերը, COBOL ծրագրավորման լեզվի հեղինակն է:Նա նաև, աշխարհում առաջին կոմպիլյատորի հեղինակն է:
Բաժին՝ITկյանք
No comments:
Post a Comment