Friday, April 27, 2012

Սովորեք ծրագրավորել



Սովորեք ծրագրավորել 

"Ինչպես դառնալ հաքեր" շարքից №3

Սա, իհարկե, հաքերի հիմնարար հմտությունն է:Եթե ​​Դուք չգիտեք ոչ մի համակարգչային լեզու, խորհուրդ կտայի սկսել Python-ից:Այս լեզուն մշակված է խնամքով, լավ փաստագրված է և ,գլխավորը` նորաթուխների նկատմամբ համեմատաբար բարեյացկամ է: Չնայած այն հանգամանքին, որ Python-ը լավ է որպես առաջին լեզու, դա շատ հզոր ու ճկուն, խոշոր նախագծերին պիտանի լեզու է:

Java –ն նույնպես լավ է ծրագրավորում սովորելիս, դժվար է, քան python-ը, բայց կոդը ավելի արագ է ստեղծում: Այն կարող է լինել հիանալի երկրորդ լեզու:

Բայց չեք հասնի ծրագրավորողի լավ մակարդակի, եթե դուք գիտեք, ընդամենը մեկ կամ երկու լեզու:Ձեզ անհրաժեշտ է սովորել ալգորիթմական խնդիրները ընկալել ընդհանրապես, անկախ ծրագրավորման լեզվի: Իրական հաքերին նոր լեզու սովորելու համար անհրաժեշտ է մի քանի օր:

Եթե ​​մտածում եք լուրջ ծրագրավորման մասին, պետք է սովորեք (C + +) C, Unix օպերացիոն համակարգի հիմնական լեզուն :

Հաքերների համար առաջնային նշանակություն ունեն Perl և LISP լեզուները: Perl-ը պետք է ուսումնասիրել գործնական նկատառումներից ելնելով,որոհետև այն լայնորեն օգտագործվում է ակտիվ վեբ – էջերում և համակարգային կառավարման մեջ: Այնպես որ նույնիսկ ,եթե Perl-ով ծրագիր գրելու կարիք չունենաք,իմանալ կարդալ այն անհրաժեշտ է:

LISP-ը արժե սովորել հանուն այն խորը գիտելիքների, որոնց կտիրապետեք , երբ վերջնականապես հասկանք այն:Այս գիտելիքները Ձեզ կդարձնեն հմուտ ծրագրավորող, եթե նույնիսկ այն երբեք չօգտագործեք:

Փաստորեն, լավագույն տարբերակն է, իմանալ բոլոր չորս այդ լեզուները (Python, C / C + +, Perl, և LISP):

Բաժին՝ ITանվտանգություն

No comments:

Post a Comment