Ուլտրաբուք անվանմամբ, թեթև ու բարակ լեփթոփերի կոնցեպցիան,որ անցած տարի ներմուծեց Intel-ը, հաջողեց:Այժմ ,Intel-ը ներկայացնում է ուլտրաբուքի նոր պահանջներ, որպեսզի հաջորդ , արդեն երրորդ սերունդի ուլտրաբուքերը ավելի որակյալ և հետաքրքիր լինեն:
Որպեսի լեփթոփը կրի ուլտրաբուք անվանումը պետք է ունենա առնվազն մեկ USB 3.0 կամ Thunderbold ինտերֆեյս:Ներսում պետք է ունենա Ivy Bridge կառուցվածքային պրոցեսոր,մարտկոցը պետք է ապահովի նվազագույնը 5 ժամյա աշխատանք:
Չափերի պահանջները մնացել են նույնը` ոչ ավել, քան 18 մմ հաստություն , 14 դյույմ համակարգչի համար և 21 մմ, ավելի մեծ էկրանների դեպքում:
Տարբեր արտադրողների կողմից,ներկայումս մշակվում է ուլտրաբուքի 110 մոդելներ,որից 30-ը սենսորային էկրանով,իսկ 10-ը ներկայանում են որպես ուլտրաբուք-տրանսֆորմեր:
Բաժին`IThard
No comments:
Post a Comment