Thursday, July 5, 2012

Տեղադրությունը առանց GPS –ի





Smartsense համակարգը նավարկությունը ապահովում է այն վայրերում, որտեղ անհասանելի են GPS արբանյակները: 

Ինչքան GPS նավարկությունը ավելի է ընդարձակվում, այնքան ավելի ենք ապավինում նրա հնարավորություններին:Սակայն, հաճախ լինում են իրավիճակներ, երբ այն չի կարող մեզ օգնել: Եթե Ձեր A և B կետերը գտնվում են տանիքի տակ` ասենք, ստորգետնյա ավտոկայանատեղում կամ ահռելի առևտրի կենտրոնում, արբանյակների հետ կապ չկա , և առաջնորդման օգնություն էլ չկա: 

Այս խնդիրը լուծում է բջջային հեռախոսներում ինտեգրված Smartsense սենսորային մոդուլը:Այս համակարգում չի պահանջվում հեռախոսի և GPS հետադարձ կապ: Բարձր ճշգրտության 3D ակսելերոմետրը չափում է արագացումը,կրկնակի ինտեգրում`ստանում ենք տեղափոխություն ,այս բոլորը զգայուն սենսորով կապում ենք Երկրի մագնիսական դաշտի(կորդինատների) հետ և քարտեզում մեր տեղը հայտնի է:Գերմանացիները իրենց Smartsense մոդուլը ներկայցնում են որպես ինովացիոն տեխնալոգիա,այնինչ այս սկզբունքները դեռևս անցած դարի 80ականներին հաջողությամբ օգտագործվում էր խարհրդային ռազմական ավիացիայում: 

Բաժին` IThard

No comments:

Post a Comment