ԴՆԹ-ի օգտագործմամբ տվյալների պահման հնարավորությունը վաղուց է մտահոգում գիտնականներին։Վերջերս Հոնկոնգի համալսարանի հետազոտողները հրապարակել են Bioencryption նախագծի շրջանակներում իրենց կատարած աշխատանքի եզրակացությունը։
Նրանք պնդում են, որ տվյալները պահելու և կարդալու իրենց մեթոդի միջոցով մեկ գրամ բակտերիայում կարելի է տեղավորել մինչեւ 900 Տբայթ(1Տբ=1024Գբ) տեղեկատվություն։
Մինչև մոլեկուլում տվյալների գրառումը , տեղեկությունները պետք է երկուական համակարգից դարձնել քառապատիկ ,ըստ ազոտական հիմքերի նուկլեոդների քանակի adenine (A), thymine (T), cytosine (C), guanine (G):
Գիտնականները առաջարկում են օգտագործել սինթեզված ԴՆԹ-ով E.coli DH5 բակտերիան։
Առայժմ, մշակված տեխնոլոգիան գործնականում կիրառելի չէ, քանի որ ԴՆԹ-ի սինթեզը դեռևս չափազանց թանկ է։ Այնուամենայնիվ ,այն լուրջ քայլ է դեպի օրգանական համակարգիչ։
Բաժին ITկյանք
No comments:
Post a Comment