Ինտերնետը,անհատական էլեկտրոնային տերմինալները և ամեն տեսակի գաջետները, ըստ էության, ուսանողների և աշակերտների համար այնպիսի հնարավորություններ են ստեղծել, որ թվում է շատ առարկանների ուսուցանումը անիմաստ է դարձել:
Սակայն, նրանք, ովքեր կտրվեն այդ գայթակղությանը ու սեփական հմտությունները ամբողջովին կզոհեն վիրտուալ հնարավորություններին, մի քանի տարի անց կհայտնվեն տագնապալի վիճակում:
Համակարգիչները իրապես լուծում են մարդկանց առջև ծառացած բազմաթիվ առօրյական խնդիրներ: Բայց հենց այս պատճառով , մարդիկ որ բացառապես կապավինեն թվային օգնականներին , հետինդուստրիալ հասարակությունում տեղ չեն ունենա:
Կշահեն նրանք, ովքեր գիտեն և կիրառում են թվային տեխնոլոգիաները, որպես օգնություն ,օժանդակ գործիք, այլ ոչ թե որպես սեփական ուղեղը փոխարինող մտավոր հենակներ:
Բաժին`ITedu
No comments:
Post a Comment