Wednesday, March 6, 2013

Google Glass ակնոցների հայտնվելը կփոխի հասարակությունը





Երբ մարդիկ փողոցում տեսնեն առաջին Google Glass ակնոցները, նրանք կհասկանան, որ իրենց յուրաքանչյուր գործողություն կարող է նկարհանվել ։
Մի քանի շաբաթվա ընթացքում այս ըմբռնումը կտարածվի համատարած ու կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների։
Չնայած ցանկացած ժամանակ սմարթֆոններով նույնպես կարելի է նկարահանել, բայց դա բացարձակապես այլ բան է, երբ վիդեոն մշտապես է գործում։
Դրա հետևանքների փորձագիտական եզրակացությունները իրարամերժ են։
Ոմանք կարծում են, որ հասարակությունը ավելի լավը կդառնա։Տեսահավերժացման վտանգը կստիպի մարդկանց(ոստիկաններին,չինովնիկներին նույնպես), միմյանց նկատմամբ լինել չափազանց քաղաքավարի ։
Այլ փորձագետներ գտնում են,որ իշխանությունները չեն հանդուրժի իրենց գոյության պայմանների նման կտրուկ փոփոխությունները։
Հետևաբար խորհրդարանները անմիջապես օրենքներ կընդունեն,որ արգելեն գաղտնի նկարահանումները։
Միևնույն ժամանակ կարգելվեն ավտոմոբիլային տեսաձայնագրիչները,որոնք ոստիկաններին արդեն այնքան տհաճություններ են պատճառել։
Այս ամենը միայն ենթադրություններ են, սակայն շուտով ամեն ինչ կպարզվի։
Մինչև տավա վերջ  Google Glass սարքը մատչելի կլինի։



Բաժին՝ ITկյանք

No comments:

Post a Comment