Showing posts with label ՏՏ. Show all posts
Showing posts with label ՏՏ. Show all posts

Wednesday, December 25, 2013

Ինչպե՞ս հոգ տանել համակարգչի մասին


Գաղտնիք չէ, որ համակարգիչները մեր կյանքում մեծ դեր են խաղում: Դրանք մեր համար դարձել են աշխատանքի, առօրյաի, ուսման մեջ օգնականներ: Ներկայիս դեռահասները չեն պատկերացնում կյանքը առանց համակարգչի: Իրենց ազատ ժամանակի գրեթե ամբողջ մասը անց են կացնում համակրգչի առջև,  որովհետև այն ընկերների հետ շփվելու, զվարճանալու և սովորելու հիանալի միջոց է:

Ցավոք սրտի, ոչ մի բան անթերի չէ և համակարգիչը նույնպես:
Համակարգչի հետ աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում, որոնք խանգառում են դրա աշխատանքին: Եվ առաջին բանը, որ գալիս է մեր մտքին այն վերանորոգելն է: Ոմանք դրա վրա շատ ժամանակ են ծախսում, ոմանք՝ գումար, իսկ մյուս մասը գրեթե խնդիրներ չի ունենում, որովհետև գիտի համակարգչի հետ վերաբերվելու կանոնները:
Համակարգիչը կնոջ պես մի բան է, չհետևեցիր կթողնի քեզ միայնակ:
Ամենագլխավորը, համակարգիչը մաքուր պահելն է: Այն պետք է պարբերաբար մաքրել, թե՛ ներսից և թե՛ դրսից:

Monday, March 18, 2013

Դեմոկրատիան ինտերնետի միջոցով



Իլլինոիսի (ԱՄՆ) համալսարանի սոցիոլոգ Ռոբերտ Մակչեսնին համոզված է,որ ժամանակակից կապիտալիզմն ու ինտերնետ-դեմոկրատիան անհամատեղելի են: 
Ինտերնետի միջոցով դեմոկրատիայի հաղթանակը հաստատելու համար ,գիտնականը առաջարկում է` 

  1. լայնաշերտ անվճար ինտերնետը հավասրացնել մարդու հիմնարար իրավունքներին 
  2. ներդնել գովազդի խստացված կարգավորում 
  3. արգելել գովազդի ծախսերը որպես արտադրական ներկայցնելն ու հարկերից խուսափելը 
  4. թվային «բնական մենաշնորհների» խստագույն կարգավորում 
  5. հավասարեցնել ինտերնետից օգտվողների գործունեության գաղտնիությունը անձնական նամակագրությանը 
  6. արգելել օգտատերերի չարտոնված հետևումը


Բաժին`ITկյանք

Wednesday, March 13, 2013

Caltech -ի ինժեներները ստեղծել են ինքնավերականգնվող չիպեր


Ստուգողական փորձի ընթացքում լազերային ճառագայթով ոչնչացվում է սխեմայի մի հատված,գրեթե անմիջապես, ներգրավվում են պահուստային չիպերը,որոնք ձևավորում են վնասված մասը շրջանցող նոր տրամաբանական շղթա ու սխեման վերսկսում է բնականոն գործունեությունը։
''Վերածնող'' սխեմայի վերահսկիչը մի քանի սենսորների միջոցով չափում է ընթացիկ ջերմաստիճանը, լարումն ու հոսանքի ուժը և երբ գրանցվում է կտրուկ փոփոխություն ,միանում են այլընտրանքային ուղինները ,որոնցով վերականգնվում է աշխատանքը։ 

Անկասկած տեխնիկայում դա նորարություն է,բայց ոչ բնությունում։ 




Բաժին՝IThard

Monday, March 11, 2013

Ոչինչ չես թաքցնի




Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակվել է մի ալգորիթմ,որը վերլուծում է տեսանյութը , գրանցում ու ցուցադրում է սովորական հայացքից վրիպող մանրամասեր: 

Օրինակ,թե ինչպես զարկերակին համահունչ մակերեսային անոթները լցվում են արյունով ու փոխում մաշկի գույնը: 

EVM ալգորիթմը հնարավորություն է տալիս հավքագրել աննկատելի,բայց կարևոր տեղեկատվություն:Նորարությունը բազմաթիվ գործնական կիրառություն կունենա մարզական բժշկությունում, ֆիզիկական թերապիայում, օդաչուների կարգավիճակի մոնիտորինգում: 

Ակնհայտ է,որ զրուցակցի թաքնված զգացմունքները կարդալու ունակությունը  կհետաքրքրի ոչ միայն հոգեբաններին… 






Բաժին`ITկյանք

Sunday, March 10, 2013

Բարձր մոդան անցնում է 3D-տպման






Դիզայներներ Բիտոնտին և Շմիդտը ստեղծել են աշխարհում առաջին 3D-զգեստը: 
Հագուստը պատրաստվել է ըստ միջնադարի հանրահայտ մաթեմատիկոս Ֆիբոնաչիի նախշերի և բաղկացած է 17 տարբեր մասերից, որոնք տպագրվել են Shapeways 3D-տպիչով: 
Ընդհանուր առմամբ զգեստը ունի 3000 ծալք և Ֆիբոնաչիի հաջորդականության համաձայն ամբողջովին գրկում է կնոջ մարմինը: 




Բաժին`ITկյանք

Thursday, March 7, 2013

Անարխիան շահութաբեր է





Դրանում համոզված է համակարգչային խաղերի հայտնի Valve ընկերությունը: 
Ընկերությունը ամբողջովին կազմված է կամավորական միություններից,պետերն ու մենեջերները որպես դասակարգ վերացած են: Յուրաքանչյուր աշխատող ինքն է որոշում, թե ինչ պետք է անի: Նոր նախագիծ սկսելու համար չի պահանջում թույլտվություն,բավական է գտնել համախոհներ: 
Աշխատանքի վերահսկողությունը նույնպես իրականացվում է ապակենտրոնացված: Աշխատակիցի վաստակած գումարի չափը կախված է գործընկերների գնահատականից: 
Թվում է,թե նման համակարգը պարզապես չի կարող աշխատել: Այն հակասում է տարրական ողջամտությանը:Սակայն, հակառակ սպասումների, Valve-ն ծաղկում է: Ավելին,ըստ յուրաքանչյուր աշխատակցի ընկերությանը բերող շահույթի ոչ միայն գերազանցում է IT բիզնեսի միջինը,այլ նույնիսկ առաջ է Microsoft-ից և Google-ից:




Բաժին`ITզավեշտ

Monday, March 4, 2013

Ֆոտոգռամմետրիաի միջոցով ստեղծած առաջին խաղը



Ֆոտոգռամմետրիան հեռահար զոնդավորման տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ըստ տարբեր անկյուններից կատարված լուսանկարչական պատկերների որոշել օբյեկտների երկրաչափական հատկությունները: Ավելի առաջադեմ ստերեոֆոտոգռամմետրիան ընձեռնում է օբյեկտի 3D-մոդելի կառուցման հնարավորություն: 

Նախկինում ֆոտոգռամմետրիան հիմնականում կիրառվում էր երկրաբանության, տեղագրության կարիքների համար:Վերջերս, այն օգտագործում են արդյունաբերությունում և այժմ, համակարգչային խաղերում: 

Եռաչափ Rustclad խաղի աշխատանքները նոր են սկսվել,բայց մշակողները արդեն հրապարակել են պաշտոնական տեսահոլովակը,որը ցույց է տալիս , թե ինչպես է օգտագործվում ֆոտոգռամմետրիան: 




Բաժին`խաղեր

Sunday, March 3, 2013

Մկնիկին նեղում են





Համակարգչի կառավարման ինտերֆեյսը վերջին տարիններին ունեցել է հետաքրքիր զարգացումներ: Kinect և Leap Motion կարգավորիչները տեսախցիկի օգնությամբ ճանաչում են ձեռքի շարժումները: Խոսքի ճանաչման ձայնային հրամանները սովորական են դառնում հեռախոսներում և շուտով նաև Google ակնոցներում: 

Ամերիկյան Thalmic Labs ընկերության մշակում է հետաքրքիր Myo գործիքը,որը 149$-ով վաճառքի կհանվի տարեվերջին: 

Իրենից այն ներկայցնում է փափուկ ժապավեն,որն ապարաջանի նման հագնվում է ձեռքին և վերահսկում է թևի մկանների էլեկտրական գործունեությունը:Արդյունքում մատների յուրաքանչյուր շարժում համապատասխան արձանագրում է ստանում:
Myo-ն մրցակիցների համեմատ ավելի պարզ է,հարմար ,ճշգրիտ ու էժան,որը սարքի հաջողության համար կանխորոշիչ կլինի : 



Բաժին`IThard

Saturday, March 2, 2013

Կոդ-ակադեմիա




Հաջողված IT-սթարթափը ամերիկյան երազանքի կենդանի մարմնավորումն է: Շատերն են երազում կրկնել Բիլ Գեյթսի ու Մարկ Ցուկերբեռգի ճակատագիրը, բայց չեն համարձակվում սկսել ուսուցումը, քանի որ դա շատ բարդ է թվում: 

Ամերիկյան շահույթ չհետապնդող Code.org կազմակերպությունը որոշել է փարատել այդ թյուր կարծիքը և հրավիրել է առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներին,որոնք աշակերտներին կոչ են անում դեռ դպրոցում սկսել ծրագրավորում սովորել: ՏՏ-ի ականավոր գործիչները համոզված են, որ համակարգչային լեզուների ուսումնառությունը բավականին հեշտ է և  տաղանդավոր   լինելը պարտադիր չէ  : 

Code.org կայքում codecademy նախագծով արդեն յուրաքանչյուրը կարող է սկսել անվճար ծրագրավորում սովորել: 



Բաժին`ITedu

Sunday, February 24, 2013

Կվադրոկոպտերի ակրոբատիկան





Կվադրոկոպտերի վրա հակադարձ ճոճանակի հավասարակշռման խնդիրը մինչ այժմս համարվում էր անլուծելի: 

Ցյուրիխի դինամիկ համակարգերի և վերահսկողության ինստիտուտի մասնագետները լուծել են այս խնդիրը,առվել ևս սարքերը ոչ միայն հավասարակշռում են հակադարձ ճոճանակը այլ նաև միմյանց են նետում:





Բաժին`IThard

Wednesday, February 13, 2013

Բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնական արգելակը




Եռեսուն տարի առաջ էլեկտրոնիկա մուտք գործեց մարտկոցների Lithium-Ion տեխնոլոգիան ,լռվեց ու դարձավ զարգացման հիմնական խոչընդոտը: 
Այս մարտկոցները,իրենց չափի և ունակության տեսակարար չափանիշով առայժմս այլընտրանք չունեն:Թերևս կարելի էր համակերպվել գաջեթների դեգեներատ մասի հետ,եթե չլիներ դրանց ինքնաբուխ այրվելու ու պայթելու անկախատեսելի հակումը: Lithium-Ion մարտկոցները գլխացավի պատճառ են դառձել սկսած Apple-ից ու Samsung (Galaxy Note)-ից մինչև նորագույն Boeing 787 ինքնաթիռը:
 Գերտաքացման ու ինքնաբուխ պայթման հավանականությունը չի կարող համարվել լավագույն սպառողական հատկանիշը:



Բաժին`IThard

Sunday, February 10, 2013

Ստեղծվել է ինտերնետի ստորջրյա զարկերակների քարտեզը



Առաջին տրանսանտլանտիկ մալուխը 1858 -ին միացրեց ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան:
Այդ ժամանակից ի վեր ստորջրյա կապուղու քանակը հասել է 232-ի,որն մեծամասամբ օգտագործվում է ինտերնետային տրաֆիկի փոխանցման համար:

TeleGeography –ի քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես և որտեղով են անցնում ինտերնետ կապի ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխները:Քարտեզին մանրամասը կարելի է ծանոթանալ TeleGeography-ի կայքում


Բաժին`կայքեր


Thursday, January 31, 2013

Համակարգչային սեղան-հեծանիվ




Ժամերով համակարգչի մոտ նստելը այնքան էլ նպաստավոր չէ առողջության համար: Օրական 4 ժամ նստակյաց կենսակերպը 125% - ով ավելացնում է ինֆարկտի հավանականությունը: 

Active Desk-ի մշակողները որոշել են նստակյաց աշխատանքին ավելացնել օգտակար ֆիզակական բեռնվածք:Պարզապես խաչասերել են սեղանն ու հեծանիվը,որի արդյունքում կարելի է օրական վառել միչև 800կալորիա: 




Բաժին՝ITկյանք

Wednesday, January 30, 2013

MeCam-թռչող փոքրիկ լրտես





Always Innovating ընկերությունը ներկայացնում է MeCam թռչող տեսախցիկը, , որը հնարավորություն է տալիս տեսանյութը փոխանցել անմիջապես սմարթֆոնին: 

MeCam - շատ կոմպակտ դրոն է (կամ NANO-ուղղաթիռ), որը հեշտությամբ տեղավորվում է ափի մեջ,և հետաքրքիր է,որ կառավարման համար չի պահանջվում որևէ հատուկ ծրագիր կամ վահանակ, այն ղեկավարվում է ձայնային հրամաններով: 

Ներկառուցված «Follow Me» ֆունկցիայի շնորհիվ դրոնը կհետևի Ձեր հետևից:



Բաժին՝IThard

Tuesday, January 29, 2013

IT գործազուրկի հաջողությունը




Համակարգչային խաղերի կանադացի մասնագետ Ալբելունը,երբ կորցրեց աշխատանքը,Unreal խաղային շարժիչով ստեղծեց Երկիր մոլորակի մոդելը։ Բայց հետո,այնքան խրվեց,որ ավելացրեց Լուսինը,Արևն ու արևային համակարգի մյուս մոլորակները,իրենց արբանյակներով,գրավիտացիոն դաշտով , տարածքա-ժամանակային երկրաչափությամբ և հայտնի բոլոր 88 համաստեղությունները:
 Գործազուրկը կարծես թե անգործ չի մնա։



Բաժին՝ITedu

Thursday, January 17, 2013

Մոլեկուլային մեքենան նոր արդյունաբերություն կկառուցի



Արդյունաբերությունը նոր ուղուց ընդամենը մեկ քայլ է հեռու: Սինթեզի միջոցով կարելի է ստեղծել ամենի ինչ: Մանչեստրի համալսարանում մշակվել է մոլեկուլային մեքենա,որը վերարտադրում է մոլեկուլների բնական ձևավորումը: 
Այն կարող է հնարավորություն ընձեռնել ,որ տարբեր բնագավառների արտադրանքը ստեղծվի մոլեկուլային մակարդակով: 
Հաջորդ քայլը կլինի նոր,գոյություն չունեցող մոլեկուլների ստեղծումը: 




Բաժին՝ITկյանք

Wednesday, January 16, 2013

Շվեդական դպրոցը մտցնում է Minecraft-ի պարտադիր դասեր


Ավազաման ժանրի «Maynkraft» խաղը թույլ է տալիս խորանարդներից ստեղծել տարբեր բնույթի ու տեսքի կառույցներ: Խաղը պարտադրում է  յուրաքանչյուր ստեղծագործական գործընթացին մոտենալ ճշգրիտ ու ջանասեր:
Մանկավարժերը հույս ունեն «Maynkraft»-ով թարմացնել դպրոցական դասարանի առկա տհաճ մթնոլորտը: 





Բաժին՝ITedu