Showing posts with label Antivirus. Show all posts
Showing posts with label Antivirus. Show all posts

Wednesday, August 28, 2013

Ինչպես միացնել Registry Editor-ը, երբ այն անջատված է Administrator-ի կողմից

Եթե, regedit մտնելուց, տեսնում եք այս հաղորդագրությունը, ուրեմն`
1. Կա՛մ blocked, կա՛մ disabled, կա՛մ locked, անվտանգության նկատառումներով:
2. W32/Brontok-C. վիրուսի աշխատանքի հետևանք:
Ցանկացած RegEdit.exe-ին հարցում, վերադարձնելու է այս հաղորդագրությունը` Registry editing has been disabled by your administrator. Սա վերացնելու համար, կառաջարկեմ մի քանի տարբերակ`

Միացնում ենք Regedit-ը Local Group Policy Editor-ով
  1. Start -> Run (Win[key] + R)
  2. Հավաքում ենք GPEdit.msc, հետո սեղմում Enter
  3. Նավարկեք, հետևյալ կերպ ` User Configuration -> Administrative Templates -> System
  4. Settings բլոկում (աջ մասում), գտեք Prevent access to registry editing tools դրույթը, և դաբլ քլիք 
  5. Ընտրեք Disable կամ Not Configured
  6. Սեղմեք Ok
  7. Restart արեք համակարգիչը
VBS սկրպիտ, Registry Editor-ը անջատել/միացնելու համար
Բեռնեք այս` regtools.vbs, ֆայլը, և աշխատացրեք այն:
Այս փոքրիկ սկրիպտը, տվյալների բազայում ստուգելու է, եթե regedit-ը անջատող բանալին կա, ապա ջնջելու է այն, եթե չկա, ստեղծելու: Ծրագիրը բոլոր փոփոխությունները կատարում է այստեղ ` HKCU\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System.:

UnHookExec.inf by Symantec Registry-ն գործարանային վիճակի բերելու համար
Շատ դեպքերում, այս խնդիրը առաջանում է, վիրուսի հետևանքով: Վիրուսը անջատում է regedit-ը չթողնելով օգտագործողին փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, «մտնում» է բոլոր exe-ների բացման հրամանի մեջ, այսինքն ամեն անգամ exe բացելուց, ինքն էլ է միանում: Այս խնդիրը լուծելու համար Symantec պապիկը սկրպիտ է առաջարկում, որը, վերադարձնում է բոլոր ստանդարտ արժեքները` BAT, COM, EXE, PIF, REG and SCR ֆայլերի համար:

Բեռնեք այս` UnHookExec.inf, ֆայլը, աջ կլիկ արեք և սեղմեք Install, որից հետո Restart արեք համակարգիչը:

Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:

Monday, July 9, 2012

Ինչպես պաշտպանվել պնդերես գովազդից





Գրեթե բոլոր կայքերի գոյության նախապայմանն ու  եկամուտների հիմնական աղբյուրը գովազդն է: Բայց վեբ էջերի այցելուները այլ կարծիքի են` անիմացիոն բաներները տհաճ են,դանդաղեցնում են էջերի բացումը:Որ գովազդի բովադակությունը խաբկանք է հերիք չի,ձևն էլ հաճախ շատ հեռու է բարոյական ու էթիկական նորմերից: 

Պաշտպանության բավականին արդյունվետ միջոցներ են AdBlock ընդարձակումները,որոնք տեղադրվում են Ձեր բրաուզերում : 

Chrome-ի դեպքում`մտեք կարգավորումներ-ընդարձակումներ,գտեք AdBlock-ը և տեղադրեք: 

Նույնանման ընդարձակումներ ունեն և Opera-ն( Opera AdBlock ) և Firefox-ը (Adblock Plus ) 

Internet Explorer-ը ընդարձակում չունի,պետք է նախ Simple Adblock ծրագիրը բեռնել պաշտոնական կայքից,հետո տեղադրել: 

AdBlock-ը ունի սեփական կարգավորումներն ու ֆիլտրները,որոնց միջոցով ոչ միայն ազատվում ենք գովազդից ու արագացնում էջերի բեռնումը, այլ կարող ենք նաև արգելափակել վիճակագրական ծառայությունները,որոնք հավաքագրում են մեր այցելած կայքերը: 



Բաժին`կայքեր