Showing posts with label ցանցեր. Show all posts
Showing posts with label ցանցեր. Show all posts

Friday, August 24, 2012

Տեղական ցանցի վերահսկում


Թե ինչով են համակարգչի վրա զբաղվում Ձեր աշխատակիցները հայտնի է բոլորին։Պարզապես ապացույցների ու մանրամասնությունների պակասորդ կա։Եթե Ձեր համակարգիչները միավորված են տեղական ցանցում,ապա անփոխարինելի լրտեսություն կարող է կատարել LanAgent ծրագիրը։ 
Այն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
  • գրանցում է ստեղների սեղմումները 
  • հիշում է ծրագրերի բացումն ու ավարտը 
  • հաշվառում է ուղարկած և ընդունված փոստը 
  • գրանցում է այցելած կայքերը 
  • նկարահանում է էկրանը 
  • գրանցում է տպագրած և այլ կրիչներ փոխանցած ֆայլերը 
  • ըստ վերոհիշյալի կատարում է արգելափակումներ: 
Ծրագրի դեմո-տարբերակը կարող եք բեռնել այստեղից։


Բաժին՝ITsoft

Wednesday, August 15, 2012

Wi-Fi կասի, ինչ կա պատի հետևը





Թաքուն գործող Wi-Fi ռադարը հայտնաբերում է պատից այն կողմ մարդկանց : 

Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները մշակել են պասիվ ռադարի նախատիպը,որը հետևում է պատից այն կողմ մարդկանց շարժումը։ 

Սարքը վերլուծում է ընդունված Wi-Fi ազդանշանի առանձնահատկությունների փոփոխությունները և վերականգնում մարդկանց շարժման պատկերը։ 

Քանի որ սարքը ռադիոալիքներ չի հեռարձակում, այն կարող է գաղտնի մոնիտորինգի համար օգտագործվել։ 

Չնայած Wi-Fi ռադարի տեխնոլոգիան, STTW (See Through The Wall) ծրագրի շրջանակում մշակվել է հատուկ բանակի և ոստիկանության համար ,այն կարող է խաղաղ նպատակներով էլ կիրառվել , ներառյալ երեխաների, ծերերի և հաշմանդամների անվտանգությունը ։ 


Բաժին IThard