Ֆոն Նեյմանի օրենքները (սկզբունքները)
IT ոլորտի օրենքները շարքից №1
1.Ծրագրային կառավարման սկզբունքը
Այս սկզբունքը ենթադրում է համակարգչային հաշվարկների ավտոմատացում:Ծրագիրը բաղկացած է մի շարք հրամաններից, որոնք պրոցեսորը, ավտոմատ կերպով, հաջորդականությամբ կատարում է :
2. Համատարած հիշողության սկզբունքը
Ծրագրի և տվյալների միջև հիմնարար տարբերության բացակայությունը:
3. Հիշողության հասցեագրման սկզբունքը
Համակարգչի հիշողությունը բաղկացած է համարակալած բջիջներից: Ցանկացած ժամանակ պրոցոսորին մատչելի են հիշողության յուրաքանչուր բջիջ:
4. Համակարգչի սկզբունքային կառուցվածքը
Համակարգիչը պետք է ունենա հետևյալ սարքերը
• թվաբանատրամաբանական կառույց, որը կատարում է թվաբանական և տրամաբանական գործողություններ
• ղեկավարման կառույց, որը կազմակերպում է ծրագրի իրականացման ընթացքը
• ծրագրերի և տվյալների պահման հիշողության կառույց
• տեղեկատվության մուտքն ու ելքը ապահովող արտաքին կառույց
5. Անհուսալի բաղադրիչներով հուսալի համակարգիչ ստեղծելու տեսական հնարավորություն
Այնուամենայնիվ,հնարավոր է անհուսալի տարրերի օգնությամբ կառուցել այնպիսի համակարգ, որը հուսալի կլինի:
Բաժին՝ITկյանք
No comments:
Post a Comment