Showing posts with label Windows. Show all posts
Showing posts with label Windows. Show all posts

Tuesday, October 15, 2013

Ծրագրերի ավտոմատ տեղադրում


Երբ ծանոթներիցս մեկն ու մեկը խնդրում է իր համակարգիչը ֆորմատ անել ու զարմանազան ծրագրեր տեղադրել, որոնք ինքը չի օգտագործելու, ուղղակի «էնքան ա որ լինի» սկզբունքով են պետք, ապա ինձնից ահագին ժամանակ ա պահանջվում դրա համար ու ահագին ներվեր` էտ ընթացքում իրանց տված անիմաստ հարցրերին պատասխանելու համար: Այդ իսկ պատճառով, օգտագործելով MInstAll-ը, ես ստեղծել եմ «իմ» ծրագրերի փաթեթը, որն առօրյայում իմ գործը թեթևացնում է, ներվերս էլ չեն լարվում: Ծրագրերի ցուցակը հատ-հատ ձեռքով գրելու փոխարեն ավելի լավ է միանգամից սկրինշոտները տեղադրեմ՝

























Saturday, September 14, 2013

Ի՞նչպես պաշտպանվել virus-ներից


Ես առաջարկում եմ մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կնվազեցնեք Ձեր համակարգիչը վարակելու հնարավորությունը:

1. Եթե Ձեր համարակգիչը աշխատում է Windows XP օպերացիոն համակարգով:

Փորձեք Windows 8! Microsoft-ի այս փոքր ծրագիրը կօգնի ձեզ պարզել, արդյոք համատեղելի է Ձեր համակարգիչը Windows 8-ի հետ:

Եթե ինչ-ինչ պատճառներով, ցանկություն չուենք փոխելու Ձեր ՕՀ-ը, տեղադրեք բոլոր update-ները օգտվելով Microsoft-ի update-ների կենտրոնից:
Կարևորագույն update-ներից են Service Pack 3-ը և Internet Explorer 8-ը:

Համոզվեք, որ կոշտ սկավառի այն մասը, որտեղ գտնվում է օպերացիոն համակարգը աշխատում է NTFS ֆայլաին համակարգով: (My Computer > աջ կլիկ C-ի վրա > Properties > File System: NTFS)

Thursday, September 5, 2013

Մահվան կապույտ էկրան

Բարև, ծանոթացի'ր, ահա և Windows-ի պատմության մեջ ամենավախենալու «էկրաններից» մեկը: Համակարգիչներից օգտվողների մեծ մասը այս էկրանը տեսնելուց, սարսափում են, ու միանգամից համակարգիչը ֆորմատ անում: Բայց իրականում, սրա մեջ վախենալու բան չկա: Մեկ էլ` խեղաթյուրված կարծիք կա, որ այս էկրանը միշտ նույն սխալի դեպքում է բերում: Ո՛չ, այս հաղորդագրությունը տարբեր պատճառների հետևանք կարող է լինել, որի մասին էլ այսօր կզրուցենք: Ինչպես տեսնում եք, վերևի նկարում, Technical information:-ի տակ գրված են անհասկանալի կոդեր, որոնք էլ հենց համարվում են, խնդրի լուծման բալանին, տեսեք, թե այս կոդերը մեզ ինչ կարող են ասել: Սկսենք ,այբենական կարգով, քննարկել դրանք:
Ուշադրությունը նյութը օգտակար կլինի այն մարդկանց, որոնք Windows-ի օգտագործման հիմունքներին քիչ թե շատ ծանոթ են:

Thursday, August 29, 2013

200 անվճար ծրագրեր


Եթե ինչ որ գործողություն անելու համար կա անվճար ծրագիր, ինչու՞ չօգտվել, ներկայացնում եմ Ձեզ, մոտովորապես 200 անվճար ծրագրեր, տարբեր տիպի աշխատանքների համար:

Օֆիսային ծրագրեր
OpenOffice - օֆիսային համակարգ
PC Suite 602 - օֆիսային համակարգ
AbiWord - տեքստային խմբագրիչ
Atlantis Nova - տեքստային խմբագրիչ
Microsoft PowerPoint Viewer - power point ֆայլերի դիտորդ
Adobe Reader - pdf reader
Foxit PDF Reader - pdf reader
PDFCreator -  pdf ֆայլեր ստեղծոց
Sunbird - Օրացույց
EssentialPIM Free - Օրացույց
PhraseExpress - արագացնում ենք մեր հավաքելու(գրելու) արագությունը
ATnotes - ստեղծեք նշումներ dekstop-ին

Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:

Saturday, August 24, 2013

Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ

1. Եթե ունենք Windows 7-ի bootable DVD-ն, բաց ենք թողում 2-րդ կետը:
2. Եթե չունենք Windows 7-ի DVD-ն, բեռնում ենք iso ֆայլը այստեղից: 
2.1 Win[key]+R, կբացի հետևյալ պատուհանը, որտեղ և հավաքում եք diskpart:

2.2 Հերթականությամբ հավաքում եք հետևյալ հրամանները`
- list disk
- select disk # (որտեղ # - Flash սկավառակի -ի համարն է ցուցակում)
- clean
- create partition primary
- select partition 1
- active
-format fs=fat32 quick

2.3 Բեռնում ենք 7-zip ծրագիրը:
2.4 Extract եք անում, ինչպես նշված է հետևյալ նկարում:

Friday, July 19, 2013

Հայերեն (Armenian Phonteic 8 - Ր) ստեղնաշարի դասավորույթունը Windows-ի համար

Ինչու ընտրել Third party ծրագիր, եթե լեզուն փոխելու` պարզ գործողության հնարավորությունը, հենց ինքը` Windows-ը տվել է: Համացանցում տարածված բազմաթիվ Kdwin-նների հետ «ինչ-ասես» թե չեն խառնում: Շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրի ստեղծողին կամ ստեղծողներին, որ այսքան տարի այս պարզ ծրագիրը ծառայել է ինձ, բայց ժամանակն է հրաժարվել դրանից, քանի որ`
1. Կարիք չկա Startup-ում ունենալ 3-րդ կողմից ծրագիր
2. Նոր ստեղնաշարում կան ` »,«,՛,…,՞ սիմվոլները
3. Վստահելի է, ստեղված է հենց Microsoft-ի ծրագրային ապահովման կողմից:
Ստեղնաշարի դասավորթությունը`

Ինչպես տեղադրել…
1. Բեռնել արխիվը (լինկը գրառման վերջում)
2. Բացել zip արխիվը
3. Բացել HY(Phonteic 8-Ր) ֆայլը
4. Հետևել հրահանգներին և վերջ
Ձեր Language Bar-ում կունենաք `









Բեռնել

Monday, February 11, 2013

Բիլ Գեյթսի գթասրտության գինը




Ըստ Forbes ամսագրի ,2012-թ սեպտեմբերի դրությամբ Բիլ Գեյթսի կարողությունը  գնահատվում էր $ 66 մլրդ:Այդ գումարը նվազագույնը կարող էր $ 102մրդ լինել ,եթե Գեյթսը իր կյանքի ընթացքում $ 36 մլրդ չնվիրաբերել բարեգործությանը:Դեռ ավելին,Բիլ Գեյթսը իր ընկեր Ուոռեն Բաֆֆետի օգնությամբ միլիարդատերերին համոզում է մասնակցել Giving Pledge (նվիրման երդում) ակցիային,որը փորձ է մղել ամենահարուստ մարդկանց դեպի բարեգործություն:Արդեն 2010թ դեկտեմբերին ԱՄՆ – ի 69 միլիարդատերեր միացել են Giving Pledge-ին և խոստացել են իրենց կապիտալի 50% - ը նվիրաբերել բարեգործությանը:








Բաժին`ITկյանք

Tuesday, February 5, 2013

Microsoft-ը ստեղծում է ապագան կանխատեսելու համակարգիչ




Գիտնականները, խրախուսված արհեստական ​​բանականության հեռանկարներից սկսել են զարգացնել համակարգչային ծրագիր, որը կարող է կանխատեսել ապագան: 

Microsoft Research-ը և Իսրայելի տեխնոլոգիական Technion ինստիտուտը համատեղ ստեղծում են համակարգիչ, որը կարող է վերլուծել պատմությունը և կանխատեսել հետագա իրադարձությունները: 

Երբ տեխնոլոգիան կներկայացվի հանրությանը, պարզ չէ: Ինչ ազդեցություն կունենա մեր կյանքում` նույնպես հարց է:





Բաժին`ITկյանք

Monday, January 21, 2013

Microsoft-ը կփոխի ապրանքանիշը







Ուսանող Էնդրյու Կիմը,որը 2012 թ - ի ամռանը ստեղծել էր The Next Microsoft բրենդինգը,դարձել է Microsoft-ի հաստիքային դիզայներ:Նոր բրենդինգի հեղինակը համոզված է, որ Microsoft-ի ապրանքանիշը լեգենդար է, բայց չի համապատասխանում առաջադեմ իմիջին: Ընդհակառակը, այդ ապրանքանիշը իր հետևից քարշ է տալիս անցյալի տհաճ ասոցիացիաները, որոնք չեն օգնի Windows Phone-ի և Surface-ի առաջխաղացմանը: Հնարավոր է ,որThe Next Microsoft-ը շուտով դառնա ընկերության պաշտոնական բրենդը: 



Բաժին՝ITկյանք

Monday, January 7, 2013

Ռոբոտները ընտրում են heavy metal



Compressorhead ռոք խումբը, որը բաղկացած է ամբողջապես ռոբոտներից ներկայացնում է «Ace of Spades» երգը: 
Ահա թե ինչ է ստացվում,երբ թմբկահարը 4 ձեռք ունի,իսկ կիթառահարը 78 մատ : 





Բաժին՝IThard

Friday, November 16, 2012

Windows 8 –ի ինտերֆեյսը ՝անվճար



Եթե ​​ չունեք Wipdows 8 –ին անցնելու որոշակի ցանկություն ,բայց դուր է գալիս Metro UI տեսողական ոճը,ապա Windows Х-ը անվճար առաջարկում է ինտերֆեյսի վերափոխիչ: 

Այս փաթեթը հասանելի է երկու տարբերակներով՝ windows 8 Transformation pack և windows 8 UX Pack 5,առաջինը Vista և XP-ի համար, երկրորդը՝win7-ի: 

Նշենք, որ, ՕՀ –ի տեսքը փոխելու համար անհրաժեշտ է տեղադրել Transformation Pack կամ UX Pack, բայց ոչ մի դեպքում երկուսը միաժամանակ: 


Բեռնել կարելի է այստեղից

Բաժին՝ITsoft

Saturday, November 3, 2012

Windows-ի լոգոի էվոլյուցիան



Լոգոն ոորոշակիորեն արտացոլում է Windows-ի պլատֆորմի և ինտերֆեյսի զարգացման փուլերը:Windows 1.0-ի պարզ,տափակ, տեքստային ինտերֆեյսը արտացոլված է համապատասխան պատկերում:Windows 3.1 որակական թռիչք էր, որը կտրուկ փոխեց նաև լոգոն:Windows 95 - ը տեխնիկապես հեռու չգնաց իր նախորդից, թեև արտաքուստ հիմնովին փոխվեց՝ լոգոն միայն փոքր փոփոխություն կրեց: 
Windows XP – անցում էր դեպի Windows NT միջուկը,որը նախկինում կիրառվում էր միայն OS-ի սերվերային տարբերակում և ամբողջովին նորացված լոգո: 
Windows-ի տարօրինակ Vista տարբերակը ուրախացրեց ,,ապակյա՛՛ինտերֆեյսով, որը արտահայտվեց նաև լոգոում: 
Windows 7 – ը իր կայունությամբ և կատարման որակի հավասարեցվել է լեգենդար Windows XP-ի և դրանց լոգոները շատ նման են: 
Windows 8 – ում Microsoft - ը գնացել է համընդհանուր պարզեցման , կարելի ասել վերդարձել է իր ակունքներին և լոգոն հիշեցնում է հենց Windows 1.0-ինը: 
Պատմությունը իրապես զարգանում է պարույրաձև: 

Բաժին՝ITsoft

Tuesday, October 30, 2012

Աստծո ռեժիմ-ը Windows 7 -ում



GodMode-ը հարմարավետ առանձնահատկություն է, որը համախմբում է մի շարք համակարգային պարամետրերը մեկ տեղում:
Այս ռեժիմը ակտիվացվում է,երբ desktop –ում ստեղծում ենք նոր թղթապանակ,որն անվանում ենք՝ GodMode {-8E54-465E-825C-99712043E01C} ED7BA470: 
Թղթապանակի պատկերը վերափոխվում է Control Panel-ի տեսքի:Ներսում կտեսնենք ըստ իմաստի խմբավորված համակարգային կարգավորումների հղումները: 
GodMode-ը հասանելի է նաև Windows 8 –ում: 

Բաժին՝ITsoft

Saturday, October 27, 2012

Win1-ից մինչև Win8



1985-Windows 1.0

1987-Windows 2.0


1990-Windows 3.0


Windows 3.1 (1992 ) ,Windows 3.11 (1993) 


1993-Windows NT 3.1


1995 -Windows 95


1996-Windows NT 4.0


1998-Windows 98


2000-Windows 2000


2000-Windows ME


2001-Windows XP


2006-Windows Vista


2009-Windows 7


2012-Windows 8




Բաժին՝ITsoft

Thursday, October 4, 2012

Win 7-ով մտնում ենք Win 8-ի և iPhone-ի հավելվածների խանութ




https://allmyapps.com/ կայքում գրանցվում ենք,բեռնում Allmyapps.exe ֆայլը,գործարկում այն,որից հետո`

1. Allmyapps-ը կգտնի Ձեր համակարգում տեղադրված ծրագրերը, կստուգի ու կտեղադրի հնարավոր թարմացումները

2. «Find apps» բաժինը թույլ է տալիս բեռնել նախընտրած հավելվածները 

3. նպատակաուղված որոնումով հեշտությամբ կարող եք գտնել որոշակի հավելված 

4. «Easy Setup» բաժնում գտնվում է համակարգչի հիմնական կոնֆիգուրացիայի մոտ 100հավելված,իսկ «Hot PC Apps» կատեգորիայում` ամենատարածվածները 

5. Allmyapps-ի «Restore» կոճակը վերականգնում է հավելվածների նախկին հավաքածուն



Բաժին`ITsoft