Showing posts with label google. Show all posts
Showing posts with label google. Show all posts

Wednesday, March 6, 2013

Google Glass ակնոցների հայտնվելը կփոխի հասարակությունը





Երբ մարդիկ փողոցում տեսնեն առաջին Google Glass ակնոցները, նրանք կհասկանան, որ իրենց յուրաքանչյուր գործողություն կարող է նկարհանվել ։
Մի քանի շաբաթվա ընթացքում այս ըմբռնումը կտարածվի համատարած ու կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների։
Չնայած ցանկացած ժամանակ սմարթֆոններով նույնպես կարելի է նկարահանել, բայց դա բացարձակապես այլ բան է, երբ վիդեոն մշտապես է գործում։
Դրա հետևանքների փորձագիտական եզրակացությունները իրարամերժ են։
Ոմանք կարծում են, որ հասարակությունը ավելի լավը կդառնա։Տեսահավերժացման վտանգը կստիպի մարդկանց(ոստիկաններին,չինովնիկներին նույնպես), միմյանց նկատմամբ լինել չափազանց քաղաքավարի ։
Այլ փորձագետներ գտնում են,որ իշխանությունները չեն հանդուրժի իրենց գոյության պայմանների նման կտրուկ փոփոխությունները։
Հետևաբար խորհրդարանները անմիջապես օրենքներ կընդունեն,որ արգելեն գաղտնի նկարահանումները։
Միևնույն ժամանակ կարգելվեն ավտոմոբիլային տեսաձայնագրիչները,որոնք ոստիկաններին արդեն այնքան տհաճություններ են պատճառել։
Այս ամենը միայն ենթադրություններ են, սակայն շուտով ամեն ինչ կպարզվի։
Մինչև տավա վերջ  Google Glass սարքը մատչելի կլինի։



Բաժին՝ ITկյանք

Tuesday, February 12, 2013

Google-ի աշխատասենյակում հանգստանում են



Ամբողջ աշխարհում Google-ի գրասենյակները համապատասխանում են ընկերության այն մոտեցմանը, որ աշխատանքն ու հանգստը փոխկապակցված բաղադրիչներ են: 
Ընկերության շենքի յուրաքանչյուր հարկ ունի սեփական ոճը և գրեթե անհնար է գտնել միանման երկու սենյակ: Տարածքները միավորված են թեմատիկ ուղվածությամբ ` «մշակույթ ու ժառանգություն», «ընտանիք և ընկերներ», «ուրախություն և լավատեսություն», «երազանք ու հաճույքը» ,«հումոր և զվարճանք»: 
Աշխատանքը երևի հաճույք է: 







Բաժին`ITկյանք

Thursday, November 22, 2012

Google-translate նաև անոնիմայզեր է







Եթե կասկածում եք՝

  • Մտեք 2ip.ru կայք,ուր կտեսնեք Ձեր իրական IP հասցեն 
  • Կայքի հասցեն ՝copy 
  • Մտեք Google-translate ,տեքստի վանդակում՝paste 
  • Թարգմանման վանդակում՝մտեք նույն 2ip.ru կայքը և ծանոթացեք Ձեր նոր IP հասցեին 

Ահավասիկ միջոց,որով ցակացած կայք մտնում եք անկապ IP -ով,այսինքը ԱՆԱՆՈՒՆ:

Բաժին՝կայքեր

Sunday, November 11, 2012

Google Free Zone-ով անվճար ինտերնետ



Google Free Zone նոր ծառայություն է, որի նպատակն է խթանել շարժական ինտերնետը զարգացող երկրներում: Տեղական բջջային օպերատորների հետ համատեղ Google-ը կապահովի անվճար մուտք դեպի Google+, Gmail և Google որոնում: Free Zone պետք է հասանելի լինի ոչ միայն սմարթֆոնների օգտատերերին , այլև սովորական բջջային հեռախոսների ,որոնք ունեն ինտերնետ հասանելիություն: 
Առայժմ Free Zone հնարավորությունը հասանելի կլինի միայն Ֆիլիպիններում : Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտքգարվել Google http://g.co/freezone-ում: 
Սակայն, պետք է որոշ սահմանափակումներին համակերպվել, օրինակ, եթե բացեք Google-ում որոնած կայքը, հետագա նավարկության համար կառաջարկվի վճարել:



Բաժին՝ Կայքեր