Showing posts with label հաքերներ. Show all posts
Showing posts with label հաքերներ. Show all posts

Saturday, September 14, 2013

Ի՞նչպես պաշտպանվել virus-ներից


Ես առաջարկում եմ մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կնվազեցնեք Ձեր համակարգիչը վարակելու հնարավորությունը:

1. Եթե Ձեր համարակգիչը աշխատում է Windows XP օպերացիոն համակարգով:

Փորձեք Windows 8! Microsoft-ի այս փոքր ծրագիրը կօգնի ձեզ պարզել, արդյոք համատեղելի է Ձեր համակարգիչը Windows 8-ի հետ:

Եթե ինչ-ինչ պատճառներով, ցանկություն չուենք փոխելու Ձեր ՕՀ-ը, տեղադրեք բոլոր update-ները օգտվելով Microsoft-ի update-ների կենտրոնից:
Կարևորագույն update-ներից են Service Pack 3-ը և Internet Explorer 8-ը:

Համոզվեք, որ կոշտ սկավառի այն մասը, որտեղ գտնվում է օպերացիոն համակարգը աշխատում է NTFS ֆայլաին համակարգով: (My Computer > աջ կլիկ C-ի վրա > Properties > File System: NTFS)

Wednesday, August 28, 2013

Ինչպես միացնել Registry Editor-ը, երբ այն անջատված է Administrator-ի կողմից

Եթե, regedit մտնելուց, տեսնում եք այս հաղորդագրությունը, ուրեմն`
1. Կա՛մ blocked, կա՛մ disabled, կա՛մ locked, անվտանգության նկատառումներով:
2. W32/Brontok-C. վիրուսի աշխատանքի հետևանք:
Ցանկացած RegEdit.exe-ին հարցում, վերադարձնելու է այս հաղորդագրությունը` Registry editing has been disabled by your administrator. Սա վերացնելու համար, կառաջարկեմ մի քանի տարբերակ`

Միացնում ենք Regedit-ը Local Group Policy Editor-ով
  1. Start -> Run (Win[key] + R)
  2. Հավաքում ենք GPEdit.msc, հետո սեղմում Enter
  3. Նավարկեք, հետևյալ կերպ ` User Configuration -> Administrative Templates -> System
  4. Settings բլոկում (աջ մասում), գտեք Prevent access to registry editing tools դրույթը, և դաբլ քլիք 
  5. Ընտրեք Disable կամ Not Configured
  6. Սեղմեք Ok
  7. Restart արեք համակարգիչը
VBS սկրպիտ, Registry Editor-ը անջատել/միացնելու համար
Բեռնեք այս` regtools.vbs, ֆայլը, և աշխատացրեք այն:
Այս փոքրիկ սկրիպտը, տվյալների բազայում ստուգելու է, եթե regedit-ը անջատող բանալին կա, ապա ջնջելու է այն, եթե չկա, ստեղծելու: Ծրագիրը բոլոր փոփոխությունները կատարում է այստեղ ` HKCU\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System.:

UnHookExec.inf by Symantec Registry-ն գործարանային վիճակի բերելու համար
Շատ դեպքերում, այս խնդիրը առաջանում է, վիրուսի հետևանքով: Վիրուսը անջատում է regedit-ը չթողնելով օգտագործողին փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, «մտնում» է բոլոր exe-ների բացման հրամանի մեջ, այսինքն ամեն անգամ exe բացելուց, ինքն էլ է միանում: Այս խնդիրը լուծելու համար Symantec պապիկը սկրպիտ է առաջարկում, որը, վերադարձնում է բոլոր ստանդարտ արժեքները` BAT, COM, EXE, PIF, REG and SCR ֆայլերի համար:

Բեռնեք այս` UnHookExec.inf, ֆայլը, աջ կլիկ արեք և սեղմեք Install, որից հետո Restart արեք համակարգիչը:

Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:

Friday, March 22, 2013

Պետական տրոյան






FinSpy (FinFisher)տրոյանը ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների կողմից օգտագործվում է հանցագործների կամ քաղաքական ակտիվիստների գաղտնի հսկողության համար: 

Այն տեղադրվում բջջային հեռախոսներում և գրանցում է բոլոր խոսակցություններն ու այլ գաղտնի տեղեկությունները: Ողջ տվյալներն ուղարկվում է իրավապահ մարմնին պատկանող սերվերին: 

FinSpy –ը մշակել է Gamma Group International (Մյունխեն, Գերմանիա)ընկերությունը ,իսկ վաճառքով զբաղվում է Մեծ Բրիտանիայում գտնվող դուստր ձեռնարկությունը:Տրոյանի գնորդները կարող են լինել միայն պետական ​​կազմակերպությունները: 




Բաժին`ITsecurity

Thursday, March 21, 2013

Միացեք հանրային վեբ-տեսախցիկներին






Որոշ պարզ գործողություններով, լիովին օրինական, կարելի է միանալ հանրային տեսախցիկներին: Google-ում կարող եք գտնել որոշակի հոսքային սերվերի կոդը պարունակող բազմաթիվ հղումներ: Օրինակ AXIS 2400 Video Server-ի վեբ-ինտերֆեյսի հասցեում առկա է կոդի « indexFrame. shtml Axis » հատվածը: «inurl:» ծառայողական բառով կազմեք «inurl: indexFrame.shtml Axis» հարցումը,մուտքագրեք այն որոնման վանդակում , սեղմեք առաջին իսկ հղումը և աշխարհի շատ քաղաքների հանրային տեսախցիկները մատչելի կդառնան; 

Google-ի որոնման վանդակում տպելով «inurl: CgiStart? Page = Single», կտեսնեք բազմաթիվ այլ հասարակական տեսախցիկներից հեռարձակող կայքերի հղումները: 

Որոշ տեսախցիկներ կարելի է գտնել ըստ ծրագրային ապահովման անվան:. Օրինակ, webcamXP-ի դեպքում որոնման հարցումը պետք է լինի`«my webcamXP server!»: 


Բաժին`ITsecurity

Tuesday, March 12, 2013

The Pirate Bay -ի գովազդը Բելգրադում







Սերբիայի հաքերները ջարդել են մայրաքաղաքի գովազդի էլեկտրոնային վահանակների վերահսկման համակարգը և Հանրապետության հրապարակի բիլբորդում տեղադրել են The Pirate Bay-ի լոգոտիպն ու Մահաթմա Գանդիի հանրահայտ խոսքը՝ “Նախ քեզ անտեսում են, ապա ծիծաղում վրադ,հետո պայքարում են քո դեմ և վերջում դու հաղթում ես:” 





Բաժին՝ITsecurity

Thursday, February 21, 2013

Ծովահենության դեմ պայքարելու նոր միջոց



Ամերիկյան «Center for Copyright Infringement» կազմակերպությունը հանդես է եկել հակածովահենային նոր նախաձեռնությամբ,ըստ որի չլիցենզավորված քոնթենթ բեռնելիս օգտատերը ստանում է մի քանի զգուշացումներ,որից հետո կրճատվում է ինտերնետ հասանելիության արագությունը:Ողբերգությունը նրանում է,որ ինտերնետի ԱՄՆ հզոր մատակարարները ,ինչպիսիք են AT&T, Comcast և Time Warner արդեն ստորագրել են այդ նախաձեռնությունը:
Ամերիկա չեմ գնա: 


Բաժին`ITsecurity

Saturday, February 16, 2013

iOS 6.1-ում շրջանցվում է գաղտնաբառը



Apple-ի վերջերս թողարկված iOS 6.1տարբերակում գտնվել է լուրջ խոցելիություն` գաղտնաբառը հնարավոր է շրջանցել:
 Գործընթացը`
1) Ապաշրջափակում եք (unlock )սարքը
2) Սեղմեք "Արտակարգ իրավիճակի զանգ"
3) Սեղմեք Power կոճակը մինչև անջատման պիտակի երևալը
4) Սեղմեք "արգելում"
5) Զանգեք արտակարգ իրավիճակի 112 կանչը և անմիջապես անջատեք
6)Շրջափակման համար սեղմեք Power կոճակը
7) Կրկին ապաշրջափակեք սարքը և սեղմեք Power կոճակը
8) Մոտավորապես 3 վրկ-ից սեղմեք «Արտակարգ իրավիճակների զանգը"




Բաժին`ITsecurity

Sunday, February 3, 2013

Քաղաքի ,,նայողը,,







Ամերիկայում գաղտնազերծվել է տեսահսկողության 1,8 գիգապիկսելի ARGUS համակարգը: 

Անօդաչու թռչող ապարատների համար կանխատեսված համակարգը 5300 մ բարձրությունից ծածկում է 25 քառակուսի կիլոմետր տարածքը ։ 

ARGUS-ը ի վիճակի է վերահսկել տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի բոլոր տեղափոխությունները օնլայն և անցյալ ժամանակում։ 





Բաժին՝ITկյանք

Saturday, January 19, 2013

Գործարկվել է հանցագործությունները կանխատեսելու համակարգ






Ոստիկանական համակարգը տեղեկացնում է մոտակա մի քանի ժամվա հանցաքործությունների ամենահավանական վայրերն ու տեսակները: 
2011 –ին Կալիֆորնիայում մեկնարկած PredPol համակարգի տեղեկատվությունը հիմնված է հանցագործությունների պատմությունների վիճակագրական վերլուծության(data mining) վրա:: 
Վաշինգտոնում հիմա սկսվել է բոլորովին այլ հետաքրքիր ծրագիր, որը վերլուծում է վաղաժամկետ ազատ արձակվածների կենսագրությունը, և որոշում, թե նրանցից ով ավելի հավանական ապագայում կկատարի հանցանք : 
Հանցագործությունների կանխատեսման այս ալգորիթմը,որը հաշվի է առնում ավելի քան 20 տարբեր փոփոխականներ, մշակել են Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները:Կանխատեսվում է համակարգի 8% - ոց ճշգրտություն: 




Բաժին՝ITկյանք

Thursday, January 10, 2013

Հաքերների ամենամեծ բազան





SoldiersX.com կայքը հավակնոտ նպատակ է դրել՝հավաքել ու գաղտնազերծել աշխարհի ամենահայտնի հաքերների անունները: 

Ընդհանուր առմամբ, SoldiersX.com կայքը, որը գործում է 15 տարի, ի սկզբանե ներկայանում է  որպես յուրահատուկ հաքերական Վիքիփեդիա, որը ամեն ոք կարող է խմբագրել ու թարմացնել:

Արդյունքում SoldiersX-ի հաքերների տեղեկատվական բազան ընդգրկում է շուրջ 700 անուն: 






Բաժին՝ITsecurity

Thursday, January 3, 2013

NASA –ն ներկայացնում է ՝




2012 թվականի առավել հետաքրքիր ու գեղեցիկ արբանյակային պատկերները: 





Բաժին՝ITկյանք

Wednesday, December 26, 2012

Թաքնված 2,5 միլիարդ եվրոն



Ցանկացած էլեկտրոնիկան պարունակում է թանկարժեք մետաղներ,մեկ բջջային հեռախոսը պարունակում է միջինը 0,25 գ արծաթ և 0,024 գրամ ոսկի:Թվում է, թե շատ քիչ է, սակայն չօգտագործված մեկ սարքում կորչում է 12$ -ի ոսկի:Իհարկե ոսկին այլ նյութերից առանձնացնելը բավականին դժվար է և թանկ,սակայն ոգևորում է այն,որ աշխարհի 3 միլիարդ չօգտագործված բջջային հեռախոսները պարունակում են 2,5 միլիարդ եվրո արժողությամբ 70 տոննա ոսկի: 
Ահավասիկ չթաքնված միլիարդ՝



Բաժին՝IThard

Wednesday, December 12, 2012

WiFi անօրինական մուտքի տեղեկատու







Նույնիսկ եթե Ձեր WiFi պաշտպանված է հուսալի գաղտնաբառով, միշտ կա վտանգ, որ հարևանդ կգայթաղկվի անվճար ինտերնետով:
SoftPerfect WiFi Guard ծրագիրը նախատեսված է հենց տնային WiFi –ի համար:
Սկան անելուց հետո,այն ներկայացնում է բոլոր սարքերի ցուցակը, որոնք ներկայումս օգտագործում են Ձեր տրաֆիկը:



Կանաչով նշվում են թույլատրվող սարքերը, կարմիրով՝ անհայտ սարքերը:Ծրագիրը ֆիքսված ընդմիջումներով կստուգի ցանցը և միամգամից կտեղեկացնի «օտար» սարքի առկայությունը:

Անվճար բեռնվում է այստեղից:



Բաժին՝ IT security

Saturday, December 8, 2012

Ամերիկան կիբերպատերազմի ռազմիկներ է պատրաստում


ԱՄՆ -ում , արդեն սկսել են լրջորեն նախապատրաստվել ապագա կիբերպատերազմներին: 
Տալսայի համալսարանի ուսանողներին սկսել են սովորացնել համակարգչային վիրուսներ գրել, փակ ցանցեր ջարդել , կոտրված հեռախոսից տեղեկություններ հանել: 
Ուսումնառության մեջ գործնականի գերակայության ամերիկյան մղումով,իրագործվում է Cyber ​​cops ծրագիրը ,որով ուսանողները պարտավոր են  միմիյանց լրտեսել: 
Բոլոր ուսումնական շենքերը լրտեսական սարքերով են խցկված :Ամեն երկրորդ ծաղկազամբյուղում կարելի է գտնել թաքնված տեսախցիկ կամ խոսափող:Ոչինչ, որ հատկապես արդյունավետ են դասախոսների նկատմամբ լրտեսական գործողությունները,կարևորը ուսանողները ձեռք են բերում արժեքավոր գործնական հմտություններ: 



Բաժին՝ITedu

Monday, December 3, 2012

Ինտերնետի ,,հայրը,, ցանցի վերահսկողության կողմնակիցներին անվանել դինոզավր



Դուբայում այս շաբաթ տեղի կունենա ինտերնետի կարգավորմանը նվիրված, Միջազգային էլեկտրակապի միության համաժողովր, որը  ցանցում հնարավոր սահմանափակումներ կարող է մտցնի  :Ինչևէ,կիբերհանցագործության դեմ պայքարի դրոշակիր փոփոխությունները վտանգում են տեղեկատվության տարածման ազատությունն ու մատչելիությունը: 
Վինթ Սերֆը ,ինտերնետի ,,հայրը,, առաջարկվող փոփոխությունները այսպես է մեկնաբանել` 
<<Այս համառ ջանքերը, պարզապես ապացուցում են, որ դինոզավրերի այս տեսակը դեռ չի գիտակցում սեփական մահը, , քանի որ սիսեռաչափ նրանց ուղեղը, երկար վզի պատճառով դեռ ազդանշան չի ստացել:>> 


Բաժին՝ITsecurity

Friday, November 30, 2012

Հայտնաբերվել է,որ հաքերը մարդ է




Մարդաբանությունը (անտրոպոլոգիան) գիտություն է, որը  ուսումնասիրում է մարդու ծագումնաբանությունն ու զարգացումը գոյության բնական ու մշակութային միջավայրում:Անտրոպոլոգները հիմնականում հետազոտում են քաղաքակրթությունից մեկուսացված,ջունգլիների տեղաբնակ վայրի ցեղերը:
Անտրոպոլոգ Գաբրիելա Կոլմենը նախընտրել էր Սան Ֆրանցիսկոի հաքերական ջունգլին:  Երեք տարի շփվելով բացառապես հաքերների շրջապատում նա հետազոտել է homocomputeres տարատեսակը :Արդյունքում գիտնականը անսպասելի եզրահանգման է հասել՝հաքերները նույնպես պատկանում են մարդկային ցեղին:




Բաժին՝ITզավեշտ

Wednesday, November 7, 2012

Կրթական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների վնասը




Ուսումնական գործընթացում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման թերություններն են՝ 

1) համակարգչի ոչ պատշաճ կիրառումը, երբ հաշվի չի առնվում այդ սարքին բնորոշ սահմանափակումները, 

2) ուսումնական գործընթացում նվազեցվում է դասախոսի և ուսանողի ,ինչպես նաև ուսանողների միջև կենդանի կապը, 

3) պակասեցում է սոցիալական շփումը ,կրճատվում է սոցիալական փոխազդեցության պրակտիկան, 

4) նպաստում է կաղապարային մտածողությանը, ամեն գործունեություն ընկալվում է ֆորմալ ու պասիվ,

5) առողջական վիճակի վատթարացում: 


Բաժին՝ITedu

Monday, November 5, 2012

Տեղեկատվական պատերազմը ինտերնետում




Ինտերնետը դառնում է տեղեկատվական պատերազմի թատերաբեմ:
Տեղեկատվական պատերազմը տեղեկատվական գործառույթի դեմ իրականացված ցանկացած հարձակում է:
Գոյություն ունի տեղեկատվական պատերազմի երեք նպատակ`

1. Վերահսկել տեղեկատվական տարածությունը, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել, պաշտպանելով սեփական ռազմական տեղեկատվական գործառույթները թշնամու ոտնձգություններից:

2. Օգտագործել տեղեկատվական հսկողությունը թշնամու դեմ տեղեկատվական հարձակում անցկացնելու համար :

3. Համատարած օգտագործելով ռազմական տեղեկատվական գործառույթները բարելավել զինված ուժերի ընդհանուր արդյունավետությունը:

Բաժին՝ITsecurity

Sunday, October 7, 2012

Հակերները կրթության հանգույցալուծումը գտնում են Open source-ում




Հակերական @ GhostShell խումբը հրապարակել է աշխարհի 50 խոշորագույն համալսարանների 12հազար ուսանողների և աշխատողների անձնական տեղեկությունները։ 
Սակայն, ամենահետաքրքիրը հակերների դրդապատճառներն են ՝ նրանք շեշտում են բարձրագույն կրթության տխուր իրավիճակը ։ 
 Նրանք գտնում են որ կրթության նմուշը open-source համայնքն է , որտեղ ազատ, անվճար տարածվում են գիտելիքներն ու ուսումնական նյութերը ,այն ամենը ինչ անհրաժեշտ է ուսումնառության համար։ 
Որպես արմատական լուծում , պնդում են որ կրթության հիմնական միջոցը ինքնակրթությունն է ՝«Self teaching is effective, especially in children» , առանց որի կրթությունը պարզապես կորցնում է իմաստը։ 


Բաժին՝ITedu