Համակարգչային գիտությունը(Computer science) տեսական և գործնական գիտելիքների կորիզն է,որով և պայմանավորված է IT բնագավառում մասնագիտական մակարդակը:
Համակարգչային գիտության կարևորագույն փուլերն են
- Տեսություն
- Անալիզ
- Մշակում
- Արդյունավետության գնահատում
- Ալգորիթմների իրականացում և գործնական կիրառում
Համակարգչային գիտության հետազոտությունների արդյունքները կիրառելու համար ,պետք է ունենալ համապատասխան կարողություններ չորս հիմնական ուղղություններում
1. Ալգորիթմական մտածելակերպ
2. Տեղեկատվության ներկայացում
3. Համակարգերի ծրագրավորում
4. Համակարգերի նախագծում
Համակարգչային գիտության առարկայական շրջանակր կարելի է բաժանել երկու ենթաբաժինների:
Առաջինը դա տեղեկատվության մշակման ընթացակարգի հետազոտումն է և դրա հետ կապված տեղեկատվության ներկայացման խնդրիները:
Երկրորդը ընդգրկում է տեղեկատվության մշակման կառուցվածքը,գործառույթներն ու սխեման:
Համակարգչային գիտությունում կան հետևյալ բաժինները
1. Ալգորիթմեր և տվյալների կառուցվածքը ներառում է հաշվողականության տեսությունը,հաշվման բարդության տեսությունը,զուգահեռ հաշվման տեսությունը,տվյալների դեդուկտիվ և ռելյացիոն բազաների տեսություն,կերպարների ճանաչման տեսություն,ալգորիթմերի տեսություն և կրիպտոգրաֆիա:
2. Ծրագրավորման լեզուներ բաժինը ուսումնասիրում է վիրտուալ մեքենաներում ալգորիթմերի իրագործումը ապահովող նշանակումների համակարգը,ինչպես նաև ալգորիթմերի և տվյալների ձևական գրառման միջոցները:
3. Համակարգչի ճարտարապետությունը ընդգրկում է թվային լոգիկան,բուլյան հանրահաշիվը,կոդավորման տեսությունը և վերջնական ավտոմատների տեսությունը:
4. Օպերացիոն համակարգեր և համակարգչային ցանցեր բաժինը զբաղվում է կառավարման գործառույթների մշակմամբ,որն հնարավորություն է տալիս արդյունավետ համաձայնեցնել մեծ քանակության հաշվողական ռեսուրսների համատեղ աշխատանքը միավորված և առանձին ցանցում:
5. Ծրագրային ապահովման մշակումը ստեղծում է մեծ ծրագրային համակարգեր,որոնք պետք է բավարարեն ծրագրային պահանջները,անվտանգ լինեն ու հուսալի:
6. Տվյալների բազա և տեղեկատվա-որոնողական համակարգեր բաժինը զբաղվում է մշտական պահվող և համատեղ օգտագործվող տվյալների խոշոր հավաքածուների կազմակերպմամբ,որոնոք թույլ են տալիս տվյալների թարմացում և ապահովում են հայցումների արդյունավետ կատարում:
7. Արհեստական ինտելեկտ և ռոբոտատեխնիկա բաժինը մոդելավորում է մարդկանց և կենդանիների աշխարհաընկալման ընթացքները ,նպատակ ունենալով ստեղծել այնպիսի սարքեր,որոնք կկարողանան կրկնել կամ ուժեղացնել այն:
8. Համակարգչային գրաֆիկա բաժինը կապված է իրական և վիրտուալ օբյեկտների տեսողական 2d կամ 3d ներկայացման գործընթացի հետ:
9. Համակարգչի և մարդու փոխազդեցությունը հետազոտում է մարդու և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման և գործողությունների արդյունավետ համատեղության խնդիրները:
10. Հաշվիչ մաթեմատիկա կատարում է նպատակաուղված գիտական հետազոտություններ,որպեսի հաշվումներում և տվյալների փոխանակման ընթացքում ստանալ բարձր արտադրողականություն:
11. Գործարարական ինֆորմատիկան հետազոտում է տեղեկատվության փոխանակման և ծրագրային համակարգերի ստեղծման խնդիրները,որոնք ապահովում են կազմակերպության աշխատանքը և նրա աշխատակիցների գործնեության համաձայնեցվածությունը:
Բաժին ՝ IT կրթություն
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Համակարգչային Գիտություն >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Համակարգչային Գիտություն >>>>> Download LINK
>>>>> Download Now
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Համակարգչային Գիտություն >>>>> Download Full
>>>>> Download LINK