1. Android-ը ինտեգրված է Google-ի ծառայություններում,հետևապես,այն Apple iOS –ի նկատմամբ գերադասելի է Web Surfing-ում:
2. Android-ը լինելով բաց ծրագիր, ավել գործողություններ իրականացնելու հնարվորություն է տալիս:
3. Ի տարբերություն iOS-ի և Windows Phone 7-ի, Android-ում գործում է Bluetooth –ի լիարժեք հոսքը,որը թույլ է տալիս ֆայլերի ընդունում և արտահանում:Առկա է FTP-սերվերի իրագործումը,ցանց մտնելու կետի ռեժիմը ( NAP ծառայությունը) և Bluetooth-ի միջոցով խմբակային միարժեք ցանցին միանալու հնարավորությունը(GN ծառայությունը):
4. Android սարքերը ունեն MicroSD card reader,որով հնարավոր է շրջանցել USB-ի արագության սահմանափակումները և առավել արագ կատարել փոխանցումներ հեռախոսի ու համակարգչի միջև:Բացի այդ iOS-ում և Windows Phone 7- ում հնարավոր չէ անմիջական փոխանցումներ առանց հատուկ ծրագրերի (iTunes և Zune),այն դեպքում երբ Android-ը հիշողության քարտի ֆայլային սիստեմը արտահանում է որպես USB mass storage device:
5. Android-ը մատչելի է այնպիսի ապարատային հիմքերին,ինչպեսիքն են ARM, MIPS, x86:
Բաժին ՝ Օպերացիոն համակարգեր
No comments:
Post a Comment