Friday, January 28, 2011

Հակավարակիչների վարակ գտնելու ունակության տեստ

(նկարը մեծացնելու համար սեղմեք նրա վրա =) ) 
Նկարը անպայման բացեք, թե չէ բան չի երևում սենց:
Բարև բոլորին: Խոսք էի տվել գրել սրա մասին: Դե այս հատկությունով է հիմնականում որոշվում լավագույն անտիվիրուսը, և այսօր կամփոփենք ու կտեսնենք որն է "գրողը տանի" այդ լավագույն անտիվիրուսը: Այս խառնաշփոթ աղուսյակում, կոնկրետ նշվում է թե վիրուսի(հայտնաբերված), որ տեսակից, որ անտիվիրուսն, քանի վիրուս է հայտնաբերել քանիսից:
Ներքևի տեստում ներկայացված է թե անտիվիրուսները ՆՈՐ վիրուսների քանի տոկոսն են հայտնաբերել:

Զարմանալի է չէ ? Ժամանակին Panda  անտիվիրուսը ամենածանր և ամենավատ անտիվիրուսներից, բայց հիմա գրավում է 2 տեղը: Ես http://www.av-comparatives.org հետազոտություններին երկար եմ հետևել, և բոլորում G DATA կոչվող անտիվիրուսը 1 տեղում է : Ուշադրություն դարձնենք , Avira, Kaspersky - 3 տեղում, Avast - 10 տեղում, բռնել է ընդամենը 43% վիրուսներ:


G-DATA  քանի որ այս անտիվիրուսն է զբաղեցրել 1 տեղը, մի քիչ խոսանք դրա մասին:
Գերմանական արտադրության անտիվիրուս է http://www.gdata.de/, Հիմնվել է 2007 թվականին, վճարովի անտիվիրուս է և անվճար տարբերակ չունի: Trial տարբերակը կարող եք բեռնել http://www.gdatasoftware.co.uk/trial-versions.html կայքից, իսկ քռաքը, ավելի ճիշտ Trial - Reset -ը այս տորրենտ հղումից :
Հետգրություն
Անտիվիրուսը, համակարգչիս վրա տեղադրելուց հետո (մինչև այդ Microsoft Essential) հայտնաբերել է 5 Ճիճուներ, իսկ նեթբուքիս վրա տեղադրելուց հետո (մինչև այդ Microsoft Essential) 2 Ճիճվիկ :

No comments:

Post a Comment