Monday, January 17, 2011

GOO.GL-Ն ՀԱՄԱԼՐՎԵՑ API-ՈՎ

Գուգլկոդի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ goo.gl-ը համալրվել է API-ով։ Հիշեցնենք, որ  goo.gl-ն գուգլի համեմատաբար նոր՝ անցյալ տարվա սեպտեմբերին վեբ-շուկայում հայտնված հղումների կարճացման անվճար առցանց ծառայություն է։ Օրինակ, այս էջի հղումը՝ http://www.e-armenians.com/blog/goo.gl-api/ այս գործիքի միջոցով կրճատվում է եւ վերածվում հետեւյալ կարճ հղմանը՝ http://goo.gl/3r9IU ։ Թվիտերում ակտիվ անձինք, թերեւս, հղումների այսպիսի կարճացումներին ծանոթ էին ավելի վաղ (bit.ly եւ այլն)։

API-ը (application programming interface) թույլ է տալիս այս կամ այն վեբ-գործիքը կամ ծրագիրն ինտեգրել վեբ-էջերի եւ ծրագրերի հետ։ Օգտվելով գու.գլ API-ից, տարբեր վեբ-էջերից (օրինակ՝ թվիտեր, գուգլ բուզ եւ այլն) դուք ծրագրային արագ մուտք կստանաք դեպի գու.գլ գործիք, որի օգնությամբ էլ Ձեր ներկայացրած երկար հղումներն ավտոմատ կերպով կկարճանան։
Աղբյուրը. e-armenians.com


No comments:

Post a Comment