Monday, February 7, 2011

Կոնցեպցիաների համեմատում և վերջաբան

Unix: Կոնցեպցիա "ToolBox"

Քանի որ Unix-ը ծրագրավորել են ինժիներները` ինժիներների համար, նրա հիմքում գտնվում է, "գործիքների տուփը": Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ծրագրեր ստեղծելուց, չեն ստեղծվել ունիվերսալ-ներ, ամեն գործողության համար ստեղծվել է առանձին ծրագիր, որը կատարել է 1 գործողություն և վերջ: Օգտագործողին մնում էր օգտագործել գործիքների փունջը նպատակին հասնելու համար:

Այս դեպքում հնարավոր է եղել ստեղծել ծրագրերի "ցեպոչկա": Որպեսզի մի գործիքը հասկանա մյուս գործիքի կատարած աշխատանքի արդյունքները, արդյունքները պահեստավորման համար օգտագործվել է տեքստային ֆայլը: Նաև ծրագրավորվել է pipes (խողովակներ) համակարգը: 

Նմանատիպ մոտեցումը ունի և դրական և բացասական կողմեր: Մի կողմից սա տալիս է համակարգը օգտագործելու մեծ հնարավորություններ, ճկուն դրույթների կառավարում: Մյուս կողմից սրա հետ աշխատելու համար, պետք է սովորել ծրագրերի հիմքերը:

Windows: Կոնցեպցիա "Տոստեռ"
Windows-ը աշխատում է ուրիշ համակարգով: Մաքսիմալ հեշտացնել օգտագործողի նպատակին հասնելու ուղին: Windows-ում ծրագրերը մեծ են, ամեն գործի համար գոյություն ունի կոճակ, կամ tab` մենյու-ում: Համակարգում, որպես կանոն ծրագրերը իրար հետ կապնվում են շատ բարդ:

Դա նրանից է, որ ամեն կոմերցիոն ծրագիր ունի իր տվյալների փակ բազան: Նմանատիպ մոտեցումը, ՕՀ-ը համակարգիչը վերածում է մի սարքավորման, որը պարփակում է օգտագործողի հնարավորությունները: Ավելի պարզ, համակարգիչը վերածում է Տեստեռ-ի, հնարավոր է նրանով կատարել այն, ինչը ցանկացել են ապրանքի հեղինակները:

Այս մոտեցումը ունի իր դրական և բացասական կողմերը ` նույնպես: Մի կողմից սա հեշտացնում է համակարգի օգտագործումը, իսկ մյուս կողմից սահմանափակում նրա հնարավորությունները:

Վերջաբան

Ճիշտ է 2 համակարգերում էլ 100 % նույն մոտեցումը չէ: Ինչպես Windows-ը տալիս է հնարավորություն տեքստային ենթահամակարգում ստեղծել .bat ֆայլեր, այնպես էլ Unix-ը ունի ծրագրեր, որոնք նման են տոստերական մեթոդին: Բայց ամեն դեպքում մեթոդների տարբերությունը ոչ միայն կա, այլև վառ արտահայտվում է:

No comments:

Post a Comment