Unix
Օգտագործողի տեսանկյունից Unix-ը կազմված է այսպես:
Միջուկ: Աշխատում է սարքավորումների հետ, կառավարում է հիշողությունը և պրոցեսները:
Տեքստային ենթահամակարգ: Համակարագի կառավարումը Terminal-ի օգնությամբ: Նշենք որ դրա միջոցով կարելի է փոխել ցանկացած "պարամետր" համակարգում: Հարուստ ընտրանի, ինչպես գործիքների այնպես էլ ծրագրերի, որոնք աշխատում են Terminal -ում :
Գրաֆիկական ենթահամակարգը` Xwindow: Աշխատում է համակարգում, որպես "պրոցես":
Հեռակա կառավարման համակարգ տեքստային ռեժիմում: Նմանատիպ գործընթացը պահանջում է քիչ ռեսուռսներ: Թույլ է տալիս աշխատել համեմատաբար թույլ համակարգիչների հետ: Նման համակարգիչի վրա կարող են միանալ տասնյակ և հարյուրավոր օգտագործողներ: Միացումների քանակը սահմանափակված է միայն համակարգչի ռեսուրսներով:
Հեռակա կառավարման համակարգ` գրաֆիկական ռեժիմում: Թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի օգտագործողի: Միացումների քանակը սահմանափակված է միայն համակարգչի ռեսուրսներով:
Ունիկալ հնարավորություն: Պատուհանի տեղափոխում հեռակա համակարգչին: Թույլ է տալիս` միացնելով պատուհանը, աշխատել նրա վրա հեռակա համակարգչի վրա:
Windows
Օգտագործողի տեսանկյունից Windows-ը կազմված է այսպես:
Միջուկ: Աշխատում է սարքավորումների հետ, կառավարում է հիշողությունը և պրոցեսսները, կառավարում է գրաֆիկական ենթահամակարգը:
Գրաֆիկական համակարգ: Ապահովում է կապը օգտագործողի հետ: Ավելի արդյունավետ եղանակ` օգտագործողի հետ աշխատելու համար:
Տեքստային ենթահամակարգ: Ապահովում է տեքստային կապ օգտագործողի հետ: Տեքստային համակարգը բավականին "թույլ" է: Ծրագրերը և գործիքները տեքստային համակարգի համար գրեթե գոյություն չունեն: Տեքստային հրամանների սինտաքսը փոխվում է ամեն նոր տարբերակով: Միանում է միայն գրաֆիկական ինտերֆեյսի "վրա":
Հեռակա կառավարման համակարգ : Առաջինը, որ Microsoft-ի կողմից ստեղծվել է, եղել Windows NT Server 4.0 համակարգի մեջ: Մինչ այդ եղել են ուրիշ ընկերությունների արտադրանքները:
Բազմա-օգտագործման հեռակա համակարգը կամ ամբողջությամբ բացակայում է, կամ խիստ սահմանափակ է, կախված կոմերցիոն քմահաճույքներից:
Քանի որ համակարգը "սեսիան" սկսում է գրաֆիկական ինտերֆեյսով, այդ իսկ պատճառով պահանջում է ավելի շատ ռեսուրսներ:
Բաժին ` Օպերացիոն համակարգեր:
No comments:
Post a Comment