Sunday, February 6, 2011

Unix-ի և Windows-ի պատմությունը

Unix - ի պատմություն

Օպերացիոն համակարգ Unix-ը ստեղծվել է դեռ կոմերցիոն ծրագրերի ժամանակ: Այն ծրագրավորում էին ինժիներները, իրենց համար: Հետագայում դրա զարգացման ժամանակ, հիմնականում համարվում էր, որ պետք է անել "ճիշտ": Օրինակ, եթե պետք էր 2 լուծումներից ընտրություն կատարել, երբ դրանցից մեկը ինժիներական տեսանկյունից "սխալ" է, օրինակ բարձրացնում էր արագագործությունը այսօր, բայց պրոբլեմներ էր ստեղծում վաղվա համար, ընտրում էին մյուսը ` ճիշտը, թեկուզ և ունենում էին արագագործության հետ պրոբլեմներ:


Unix-ի սկզբնական տարբերակները գրված էին Assambler ծրագրավորման լեզվի վրա, հետո OS-ը "արտագրվել" է C-ի վրա: Դա տվեց համակարգին ունիկալ փոխադրողականություն: PC-ի համար Unix-ը գրվել է նորից(Linux), երբ PC-ն դուրս եկավ i386 պրոցեսորներով, որը դրա հնարավորությունը տվեց: Այսպիսով պարզ է դառնում Unix/Linux տարբերությունը:

1985 թվականին սկսեց մի նախագիծ ` POSIX, անվամբ: Սա Unix-անման համակարգերի գրաֆիկական ստանդարտ տեսքն է:
Unix-ի կոմերցիոն պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի:
  1. Ոչ կոմերցիոն տարածում համալսարաններում:
  2. Կոմերցիոն Unix համակարգերի տարածում:
  3. Open-Source ՕՀ-ի հայտնվում:

Windows-ի պատմություն

Windows համակարգի արմատները պետք է փնտրել նույն ընկերության արտադրանքում - DOS: Բոլոր ՕՀ-երը Մայկրոսոֆթի թողարկմամբ, դրանք առաջին հերթին կոմերցիոն արտադրանք են: Դրա մասին պետք է հիշել միշտ, հատկապես, երբ փորձում ես պարզել, խնդիրների լուծման դրդապատճառները:


Առաջին ՕՀ-ը այս ընտանիքի DOS-ն էր: Կարող է թվել, իբր DOS-ը կապ չունի քննարկվող ներկայիս Windows-ների հետ: Բայց, շատ սովորույթներ, օգտագործողի բազաները, ծրագրավորողների սովորությունները սկսվում են այստեղից:


DOS-ը եղել է միահրաման տեկստային ինտերֆեյս: Սկզբնական Windows վերսիաները իրենցից ոչ մի բան չէին ներկայացնում, դրանք օգտագործելու հնարավորություն ստեծվեց 3-րդ տարբերակից հետո: Այս տարբերակը աչքի ընկավ իր "վտանգությամբ":

1995 թվականին դուրս եկավ Windows նոր տարբերակ - Windows 95: Ծրագրային կոդի մի մասը եղել է 32 բիտ, մի մասը 16 բիտ, նաև ցանցի հնարավորություն ունի: Ի տարբերություն Windows-ի 3-րդ տարբերակի`  սա շատ կարևոր քայլ էր առաջ: Բարձրացավ անվտանգությունը, բայց համեմատած Unix OS-երի սա 0-ական էր: Հետագայում լույս են տեսնում, ես կասեի ԲԻՏ են տեսնում այդ ընտանիքի անդամները ` windows 98 և windows Me. Սրանից հետո ընտանիքը փլուզվեց:

1993 թվականին դուրս եկավ նոր տարբերակը - Windows NT 3.1: Սա ամբողջությամբ 32 բիտանոց համակարգ էր : Ծրագրավորված էր այն 0-ից, սրա ստեղծման համար վարձված են եղել հայտնի մասնագետներ: Սա բարձրացրեց Windows -ի անվտանգությունը մինչև UNIX-ի մակարդակին : Այս համակարգը արդեն կարող էր աշխատել, որպես սերվեր: Այս ընտանիքի հաջորդ անդամներն էին Windows 2000, Windows XP, Windows Vista

Բաժին ` Օպերացիոն համակարգեր:

No comments:

Post a Comment