Google խոստացել է վճարել 20.000 կանաչ նրան, ով կկարողանա կոտրել Chrome-ը PWN2OWN հակերային առաջնության ժամանակ:
Առաջնությանը կառաջարկվի կոտրել նաև Internet Explorer, Safari, Firefox բրոուզերները: Դրանք տեղադրված են լինելու նոթբուքերի վրա, որոնք աշխատելու են Windows 7 կամ Mac OS X օպերացիոն համակարգերով:
Internet Explorer, Safari և Firefox կոտրելու դիմաց կազմակերպիչները հաղթողներին կտան նոթբուքեր և 15.000$:
Chrome-ը կոտրելու դիմաց հաղթողները կստանան 20.000$ և նոթբուք, Chrome OS-ով աշխատող:
2009-2010թթ-ի նույն առաջնության ժամանակ Chrome-ը եղել է այն միակ բրոուզերը, որը չէր հաջողվել կոտրել:
Առաջնությունը կընթանա Վանկուվերում, մարտի 8-10:
No comments:
Post a Comment