Դավիթ Յանը - ABBYY ընկերության հիմնադիր – նախագահն է:Ծնվել է 1968 թ հունիս 3-ին, Երևանում:Հայրը չինացի է, մայրը` հայ,երկուսն էլ ֆիզիկոս են: Շուրջ 25 տարի ապրել են Երևանում:Դավիթը երազում էր նույնպես ֆիզիկոս դառնալ:Սկզբում ավարտում է Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը, ապա Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: 1989 թվականին, երբ ինստիտուտում Դավիթը ուներ դժվարություն ֆրանսերենի քննությունից և ցանկություն ուներ ջինս և բոթաս գնելու, նրա մոտ, հղացավ լեզու ուսուցանելու ծրագիր գրելու գաղափարը:Արդյունքում հայտնվեց հանրահայտ ABBYY ֆիրման: ABBYY – ի հիմնական առաքելությունը` ստեղծել միջոցներ` մարդկանց իրար հասկանալու համար:Վերոհիշյալը սովորական գովազդային հնարք չի, քանզի Դավիթ Յանը գտել է հաջողության բանաձևը. <<Եթե բիզնես ես սկսել փող աշխատելու համար, հավանական է` չես աշխատի, իսկ եթե բիզնեսը նպատակաուղղված է մարդկանց կյանքը լավացնելու` փողն ինքն իրեն կհոսի դեպի քեզ:Իսկ երջանկության բանաձևը ( ըստ իրեն որպես կատակ) ընդգրկում է հետևյալ տաս գործոնները`
- Առողջություն
- Անվտանգություն
- Ազատություն
- Մարմնի բավարարվածություն
- Սեր
- Հաղորդակցություն
- Սեքս
- Իշխանություն
- Հարստություն
- Ճանաչում
Բաժին՝ IT կյանք
No comments:
Post a Comment