Ինտերնետում պարբերաբար հայտնվում են տարատեսակ միֆեր՝ այս կամ այն հակավիրուսյին ծրագրի վերաբերյալ, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Ներկայացնում ենք մեր գտած նմանատիպ նյութերը՝ Dr.Web հակավիրուսային ծրագրի մասին, մեր մեկնաբանություններով:
1. Ասում են, թե հակավիրուսային ծրագրերի հեղինակներն իրենք են ստեղծում վիրուսներ՝ այնուհետ դրանք «հայտնաբերելու» համար:
Մենք չենք կարող պատասխանել բոլորի փոխարեն, սակայն, նշենք, որ ինքներս դրանով չենք զբաղվում:Վստահեցնում ենք, որ դրա կարիքը չունենք, քանի որ մեր հակավիրուսային լաբորատորիան շուրջօրյա ստանում է հազարավոր նոր վիրուսներ և մենք կարիք չունենք ստեղծելու նոր վիրուսներ՝ հակավիրուսային ծրագրի պահանջարկի ապահովման համար:
2. Ասում են, թե Dr.Web հակավիրուսային ծրագիրը նախատեսված է անհատական օգտագործման համար և լուրջ ընկերությունները այն չեն օգտագործում:
Դա ամենատխուր միֆն է եղածների մեջ և դրա հերքումը իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում:Այցելեք, օրինակ, այստեղ: Ընդ որում, Dr.Web ընկերության վաճառքների մեջ տնային օգտագործողների բաժինը կազմում է ընդամենը 10%!
Նման լուրեր հիմնականում տարածվում են մրցակիցների կողմից: Երբեմն նույնիսկ ասում են, որ Dr.Webհակավիրուսային ծրագիրը նախատեսված է միայն հին և թույլ համակարգիչների համար և հզոր համակարգիչների վրա այն չի կարելի օգտագործել: Ծրագրի՝ ավելի քիչ ռեսուրսներով աշխատելու ունակությունը, փաստորեն, ներկայացվում է որպես թերություն՝ հավանաբար իրենց՝ նույնիսկ ամենահզոր համակարգիչներն արգելակող հակավիրուսային ծրագրերն արդարացնելու նպատակով:
3. Ասում են, թե SpIDer Guard հսկիչը չի աշխատում ժամանակակից, երկու միջուկ ունեցող, ինչպես նաև Intel Hyper-Threading տեխնոլոգիան օգտագործող պրոցեսորների հետ:
Դա ևս կեղծիք է, քանի որ SpIDer Guard հսկիչը միատեսակ լավ է աշխատում ինչպես Windows 95/98/ME/NT/2000/XP/2003 համակարգերի վրա, այնպես էլ նշված պրոցեսորների հետ:
4. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը չի ստուգում օպերացիոն համակարգի գործարկման համար պատասխանատու կրիտիկական բաժինները:
Նման բան չկա – SpIDer Guard հսկիչը և սքաները լիարժեք կերպով և ամենայն մանրամասնությամբ ստուգում են այդ հատվածները և բուժում դրանք՝ անհրաժեշտության դեպքում:
5. Ասում են, թե Dr.Web հակավիրուսի ստուգումից հետո, այլ հակավիրուսային ծրագրեր կարող են հայտնաբերել վիրուսներ՝ նույն համակարգչի մեջ:
Այս խնդիրը ներկայացնելուց առաջ, նախ բացատրենք, թե ինչն է համարվում վիրուս տվյալ պահին, ինչը՝ ոչ:Dr.Web–ի բազայում երբեք չեն ներառվում անաշխատունակ ծրագրային կոդերը՝ որոնք երբեք չեն կարող աշխատել և վնասել համակարգիչը, այլ պարզապես ստեղծում են վիրուսի իմիտացիա:
Սակայն եթե Ձեզ անհանգստացնում է այս կամ այն ֆայլը՝ Դուք միշտ կարող եք ուղարկել այն մեզ՝ այս էջի միջոցով:
6. Ասում են, թե Dr.Web–ը չի կարելի տեղադրել նոութբուկների վրա, քանի որ այն դանդաղեցնում է դրանց աշխատանքը:
Բացարձակ անիմաստ միֆ՝ քիչ առաջ կար կարծիք, որ մեր հակավիրուսը չի աշխատում հզոր համակարգիչների վրա, իսկ այժմ՝ նոութբուկների: Հիշեցնենք, որ նոութբուկները դրանք նույն համակարգիչներն են, սովորաբար՝ ավելի թույլ կոնֆիգուրացիաներով: Ընդ որում՝ ցանկացած նոութբուկի ամենախոցելի տեղը համարվում է կոշտ մագնիսական սկավառակը՝ վինչեստերը, քանի որ այն աշխատում է ավելի դանդաղ, քան սովորական համակարգիչների վրա՝ ելնելով կառուցվածքային առանձնահատկություններից: Իսկ վիրուսները հիմնականում փնտրվում են հենց վինչեստերի վրա:Հետևաբար՝ նոութբուկների ստուգումը կարող է տևել ավելի երկար:
7. Ասում են, թե ստեղծման պահից ի վեր Dr.Web հակավիրուսի արտաքին տեսքը չի փոխվել:
Եթե խոսքը գնում է GUI (Graphical User Interface) գրաֆիկական ինտերֆեյսի մասին, ապա այո, այն շատ քիչ է ենթարկվում փոփոխությունների: Սակայն նշենք, որ հակավիրուսային ծրագրի գլխավոր առավելությունը նրա արտաքին տեսքը չէ, այլ՝ վիրուսներ բռնելու և բուժելու կարողությունը: Որպես օրինակ բերենք այսպես կոչված command line սքաներները՝ որոնք աշխատում են առանց գրաֆիկական ինտերֆեյսի, սակայն պաշտպանում են համակարգիչը նույնքան հուսալի:
Ի վերջո, ի՞նչ օգուտ հակավիրուսից, որը շատ գեղեցիկ տեսք ունի, սական չի կարող նորմալ հայտնաբերել և բուժել վիրուսներ:
8. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը չի ճանաչում շատ արխիվային ֆորմատներ, հետևաբար այն չի կարող ապահովել անհրաժեշտ պաշտպանություն:
Dr.Web հակավիրուսը ճանաչում է բոլոր արխիվային տիպերը՝ ZIP, 7ZIP, ARJ, RAR, LHA, GZIP, TAR, BZIP2, MS CAB, WISE, MSI, ISO, CPIO. RPM, DEB: Բացի այդ, եթե նույնիսկ գոյություն ունենա արխիվային ֆորմատ, որը Dr.Web–ը չի ճանաչի տվյալ պահին, վիրուսը կվնասազերծվի ֆայլի ապաարխիվացման ժամանակ:
9. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը չի բուժում ֆայլերը՝ արխիվների մեջ, այդ պատճառով այն հուսալի չէ:
Dr.Web հակավիրուսային ծրագրի հուսալիությունը բազմիցս ապացուցվել է միջազգային անկախ տեստերի արդյունքում և դա չէ, որ այժմ պետք է մեկնաբանենք: Բանը նրանում է, որ ցանկացած հակավիրուսային ծրագիր ունի հակավիրուսային պաշտպանության սեփական սկզբունքները: Մեր հակավիրուսի դեպքում՝ վիրուսները վնասազերծվում են ապաարխիվացման պահին:
Նշենք մի կարևոր հանգամանք ևս՝ որոշ արխիվներ պարզապես հնարավոր չէ բուժել՝ լիցենզիոն սահմանափակումների պատճառով, քանի որ ֆայլերը բուժելուց հետո պետք է նաև արխիվացնել, իսկ արխիվացման տեխնոլոգիաները պետք է լիցենզավորել: Հետևաբար ոչ մի այլ հակավիրուս ևս չի կարող բուժել բոլոր արխիվները:
10. Ասում են, թե Dr.Web հակավիրուսի արագագործության պատճառը մակրո վիրուսներիչիմացությունն է:
Dr.Web հակավիրուսը հայտնաբերում և բուժում է մակրո վիրուսներ շատ վաղուց և համարվում այդ բնագավառի ամենաուժեղ հակավիրուսներից մեկը: Ավելին՝ այս հակավիրուսի էվրիստիկ մասը թույլ է տալիս հայտնաբերել նաև նոր՝ դեռևս վիրուսային բազաներում չգրանցված վիրուսները:
11. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը հնարավոր չէ տեղարդրել վիրուսով արդեն վարակված համակարգչի վրա:
Ի տարբերություն այլ հակավիրուսների, որոնց իրոք հնարավոր չէ տեղադրել վարակված համակարգիչների վրա, Dr.Web–ը հաջողությամբ տեղադրվում և բուժում է վարակված համակարգիչները: Ավելին՝ բուժել կարելիէ նույնիսկ առանց տեղադրելու՝ հակավիրուսն աշխատեցնելով ցանկացած արտաքին հիշողությունից՝ USB Flash կամ CD:
12. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը չի կարելի տեղադրել Windows 98/NT/ME օպերացիոն համակարգերի վրա
Դա այդպես չէ: Dr.Web հակավիրուսը հոյակապ աշխատում է բոլոր Windows համակարգերի վրա՝ սկսածWindows 95 OSR2 տարբերակից, ինչպես նաև MS DOS, PC DOS և OS/2 համակարգերի վրա:
13. Ասում են, որ Dr.Web հակավիրուսը չունի հնարավորություն վերականգնելու վիրուսների կողմից փչացված համակարգային ֆայլերը:
Դա իրոք այդպես է, քանի որ, եթե վիրուսը ջնջել է ֆայլի պարունակությունը, դրա վերականգնումը հակավիրուսի խնդիրը չէ: Իսկ եթե որոշ հակավիրուսային ծրագրեր հայտարարում են որ նրանք կարող են վերականգնել փչացված ֆայլերը, ապա միայն իրենց է հայտնի, թե ինչ են հասկանում դրա տակ:
14. Ասում են, թե Dr.Web հակավիրուսը չի կարող ստուգել IMAP միացմամբ ստացվող փոստային հաղորդագրությունները:
Դա այդպես չէ՝ այսօր Dr.Web–ը այն եզակի հակավիրուսային ծրագրերից է, որը առավելագույնս ճիշտ է աշխատում IMAP/NNTP միացումներով՝ հայտնաբերելով բոլոր վիրուսները:
15. Ասում են, որ Dr.Web հակավիրուսային ծրագրի բազան թարմացվում է ոչ շատ հաճախ՝ շաբաթեկան 1-2 անգամ:
Սովորաբար Dr.Web–ի հակավիրուսային բազան թարմացվում է ժամում 2 անգամ՝ դա թույլ է տալիս արագ արձագանքել նոր վիրուսային համաճարակներին: Միֆի «հեղինակները» օգտվել են այն փաստից, որ բացի ամենժամյա և ամենօրյա թարմացումներից, Dr.Web հակավիրուսի համար ամեն շաբաթվա վերջում թողարկվում է միացյալ հակավիրուսային բազա՝ որտեղ միավորվում են տվյալ շաբաթվա օրեկան հակավիրուսայի թարմացումները՝ ֆայլերի թարմացման ֆայլերի քանակությունը կրճատելու նպատակով:
16. Ասում են, որ Dr.Web հակավիրուսային ծրագրի բազան ունի փոքր չափսեր, քանի որ այն ներառում է ավելի քիչ վիրուսների մասին ինֆորմացիա:
Դա հերթական միֆն է մեր հակավիրուսի մասին: Իրականում մեր մասնագետները շատ մեծ ուշադրություն են դարձնում բազայի կառուցվածքին և օպտիմիզացիային, ինչը թույլ է տալիս հասնել բազայի փոքր չափերի, որի արդյունքն է հանդիսանում Dr.Web հակավիրուսի բարձր արագագործությունը:
17. Ասում են, որ Dr.Web հակավիրուսի բազան ունի փոքր չափեր, քանի որ այնտեղից պարբերաբար հանվում է հին վիրուսների մասին ինֆորմացիան:
Սա ևս կեղծիք է՝ միջզգային հեղինակավոր տեստերը միշտ ներառում են բոլոր սերունդների՝ նույնիսկ ամենահին վիրուսներ, իսկ մեր հակավիրուսը այդ տեստերում միշտ գրավում է ամենաբարձր դիրքեր,ապահովելոն 100 տոկոսանոց արդյունք:
Վերջում նշենք, որ նման միֆեր շատ հաճախ շրջանառության մեջ են դրվում մեր մրցակիցների կողմից՝ որպես իրենց վատ արտադրանքի արդարացում:
No comments:
Post a Comment