USB ֆլեշ –ի բավականին բարդ կառուցվածքը հավանական հնարավորություն է ստեղծում սարքի խափանման համար. Որպես խափանման պատճառներ կարող են հանդես գալ hard-ը կամ soft-ը:Առաջինի դեպքում վերականգնումը գրեթե անհնար է,իսկ երկրորդի դեպքում` հաջողության հասնելու հույս կա:Այդ հնարավորությունը տրամադրում են USB ֆլեշ –ի ախտորոշման և վերականգնման հատուկ ուտիլիտները,որոնցից երկուսի մասին նշվում է ստորև:
JetFlash Recovery Tool
Այս ծրագիրը կատարում է JetFlash USB ֆլեշ –ի վերականգնում,օգնում է վերացնելու ծրագրային խափանումները, ինչպես հիշողության չիպսերում,այնպես էլ հսկիչում:
Flash Memory Toolkit
Ախտորոշման և վերականգնման այս գործիքը պարունակում է բավականին հարուստ առանձնահատկություններ, որոնք կօգնեն ձեզ հավաքելու ախտորոշման համար բոլոր անհրաժեշտ տվյալները:Որից հետո հնարավոր է ուղղել տվյալների կարդալու և գրելու սխալները, վերականգնել կորցրած տվյալները և իրականացնել ֆորմատ:
Ըստ USB ֆլեշ –ի արտադրողների,համապատասխան ուտիլիտները կարելի է քաշել http://www.usb-disk.ru/prog.php կայքից
No comments:
Post a Comment