Վիրուսների վարակի կամ օպերացիոն համակարգի անսարքության հետեւանքով ,համակարգիչը դադարում է բեռնվել: Համակարգչի անընդհատ վերաբեռնումները,
կախումը,
ավելին,
չարտոնված
անջատումները`
միշտ
էլ
տհաճ է, բայց միանգամայն
ուղղելի:. Անվտանգ
ռեժիմը
օգնում է բուժել Windows-ը կամ ,ծայրահեղ դեպքում , պահպանել կարևոր
տեղեկությունները: Նախ, նշենք , թե ինչով է տարբերվում համակարգչի անվտանգ ռեժիմը սովորական ռեժիմից:
Հայտնի
է,
որ
օպերացիոն
համակարգի
հետ միասին բեռնվում են բազմաթիվ այլ ծրագրեր, դրայվերներ,, ծառայություններ եւ այլ հավելվածներ,
որոնց
մեջ վիրուսները
կարող են թաքնվել: Շատ ծրագրեր տեղադրման ընթացքում նախատեսում են ինքնաբեռնում,որը
կարող է առաջացնել
անսարքություններ
Windows-ում:Հետևապես անվտանգ ռեժիմը դառնում
է այն փրկիչ օղակը,որը թույլ է տալիս ոչ միայն բեռնել
համակարգիչը, այլեւ հեռացնել
վնասված
հավելվածները կամ, նախապես ստեղծված պահեստային օրինակից վերականգնել համակարգը:. Անվտանգ
ռեժիմը
(անգլերեն
«Safe Mode») Windows-ի բեռնման
այն տարբերակն է,երբ գործադրվում են միայն հիմնական ֆայլերը, Windows-ի ստանդարտ ծառայությունը
և
օպերացիոն
համակարգը
գործարկելու անհրաժեշտ դրայվերները:Մնացածը,հավանական
վիրուսներով հանդերձ,մնում են ետևում : Այսպիսով, անվտանգ ռեժիմ թույլ է տալիս ոչ միայն ախտորոշել խնդիրները եւ ազատվել վնասված ծրագրից, այլեւ
հակավիրուսով
ստուգել համակարգիչը և վերացնել վարակված տարրերը:Օպերացիոն
համակարգը
անվտանգ ռեժիմով բեռնելու համար
պետք է վերաբեռնել համակարգիչը
,
սկզբից
և եթ սեղմել ու պահելով «F8» ստեղը:
Բացվում է Windows-ի բեռնման
հնարավոր տարբերակների ցուցակը:Սլաքով ստեղների միջոցով ընտրվում է Safe Mode և
«Enter»:Ախտորոշման և վերականգման գործողություններից
հետո ,պետք է սովորական ձևով վերաբեռնել համակարգիչը:
Բաժին ` Օպերացիոն համակարգեր:
No comments:
Post a Comment