Sunday, April 22, 2012

Գերհամակարգիչը մի կատվի խելք ունի



Գերհամակարգիչը մի կատվի խելք ունի





Արհեստական ինտելեկտը IBM-ի “Workbench’’նախագծի նպատակն է:Մարդկային ուղեղի մոդելի ստեղծումը կանխատեսվում է 2020թ.: “Workbench’-ի Dawn գերհամակարգիչը ընդգրկում է 147 456 պրոցեսոր,ունի 144 տեռաբայտ օպերատիվ հիշողություն : Դա մոտավորապես 100 հազար շարքային անհատական համակարգիչների հզորություն է: Նա աշխատում է հատուկ օպերացիոն համակարգի՝ CNK / SLES 9-ի վերահսկողության տակ: Հայտարարված հզորությունն է մեկ վայրկանում 415.7 տրլն գործողություն, էլեկտրաէներգիայի սպառումը՝1134 կՎտ: 

Առայժմ Dawn-ը հաշվարկել է և մոդելավորել 1մլրդ նեյրոնով ուղեղի աշխատանքը,որը համապատասխանում է կատվի ուղեղին:Սակայն այս ինքնությունը բավականին պայմանական է ,քանզի մոդելավորած ուղեղը 83 անգամ դանդաղ է աշխատում, քան կատվի ուղեղը: 

Այդուհանդերձ, դա համարվում է առաջին, բայց կարևոր քայլը դեպի արհեստական ինտելեկտի ստեղծումը:Բացի հաշվողական ահռելի հնարավորություններից, “Workbench’-ը ,համեստորեն,թռուցիկ նշում է նոր տեսակի չիպերի մասին,որոնք մշակում են տեղեկատվությունը նույն ձևով, ինչպես կաթնասունների կենսաբանական ուղեղը:Փաստորեն,խոսքը գնում է բիոհամակարգչի մասին,որը օգտագործելով մարդկային ուղեղի աշխատանքի սկզբունքները, ընդունակ է սովորելու: 

Թերևս կարևորագույնն այն է, որ համակարգչային համակարգերի և հաշվարկների հետագա զարգացումը կպայմանավորվի,թե ինչքանով ենք ընդունակ հասկանալ և օգտագործել Արարչի “մութ” գործերը: 



Բաժին՝ IThard

No comments:

Post a Comment