Պապն ու տատը ինտերնետում
Բարեբախտաբար, հերքվել է հաստատված մի կարծրատիպ,իբր ցանցում ու համակարգչում աշխատելը, վնասակար է տարեցների առողջությանը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ երբ ծերերն ու տարեցները Ինտերնետում փնտրում են տեղեկատվություն, նրանց ուղեղը խթանվում է ու ակտիվանում:
Ուսումնասիրության համար օգտագործել են բազմաթիվ սարքեր, ինչպիսիք են մագնիսական ռեզոնանսային տեսածրիչը, որը թույլ է տալիս վերահսկել ուղեղում տեղի ունեցող գործընթացները և կատարել դրանց խորը ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանցում աշխատանքը առավել է խթանում ուղեղը, քան գիրք կարդալը: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ ինտերնետից հետո, տարեց անձի ուղեղի վրա ազդեցության արդյունավետությունը երկար ժամանակ է մնում:
Հետազոտողները բացատրում են դա նրանով, որ ցանցում գործողությունների ընթացքում, մարդը լուծում է մի քանի խնդիր միաժամանակ: Նա պետք է կենտրոնանա մոնիտորի վրա, ընկալի տեսողական, տեքստային տեղեկատվությունը , վերլուծի այն և հիշի:
Բաժին՝ IT կյանք
No comments:
Post a Comment