Ով է իրական հաքերը
"Ինչպես դառնալ հաքեր" շարքից №1
" Հաքեր " տերմինի բազմաթիվ սահմանումները պարտադիր ընդգրկում են բարձր տեխնիկական իրավասությունը և խնդիրների լուծման խոչընդոտների հաղթահարման հաճույքը:
Հաքերները` ընհանուր մշակույթով միավորված, փորձառու ծրագրավորողներից և ցանցային վիրտոուզներից բաղկացած խմբակցություն է: Հաքերներն են ստեղծել ինտերնետը , Unix օպերացիոն համակարգը և ապահովում World Wide Web-ի աշխատանքը:
Եթե Դուք այս մշակույթի մի մասն եք,կատարել եք ներդրում և խմբակցության անդամները գիտեն Ձեզ ու անվանում են հաքեր,ապա Դուք հաքեր եք:
Հաքերային տեսակետը չի սահմանափակվում միայն հաքեր-ծրագրավորողների մշակույթով: Կան մարդիկ, ովքեր օգտագործում են հաքերային մոտեցումը այլ բաներում ևս, ինչպես էլեկտրոնիկան է կամ երաժշտությունը:
Ծրագրային հաքերները ճանաչում են այդ ոգով համահունչ մարդկանց որպես հաքեր, նույնիսկ պնդում են,որ հաքերական բնությունը իրականում կախված չէ այն բնագավառից,որում գործում է հաքերը:
Կա ևս մի խումբ մարդիկ, ովքեր բարձրաձայնում են ,որ հաքեր են,թեև այդպիսին չեն կայանում:
Սրանք երիտասարդներ են,ովքեր ջարդում են համակարգչային և հեռախոսային համակարգերը: Իրական հաքերները այսպիսի մարդկանց անվանում են " կրեքերներ " և չեն ցանկանում նրանց հետ որևէ կապ ունենալ:
Այն փաստը, որ մարդը կարող է ճեղքել անվտանգության համակարգը չի նշանակում,որ հաքեր է, ճիշտ այնպես, ինչպես ավտոմեքենա գողանալու կարողությունը,չի նշանակում որ մեքենայի վարպետ է:
Ցավոք, շատ լրագրողներ ապակողմնորոշում են և կրեքերների գործերը նկարագրելիս օգտագործում են հաքեր բառը;
Հիմնական տարբերությունը նրանումն է,որ հաքերը ստեղծում է ,իսկ կրեքերը`ջարդում:
Բաժին`ITանվտանգություն
No comments:
Post a Comment