Սոցցանցերի վտանգը
Սոցիալական ցանցերը կրում են բացասական ազդեցություն անձի վրա ,քանիզի նվազեցնում են այլոց ապրումներին մասնակից լինելու մեր կարողությունը և իրական կյանքում, մեր գործողությունների հետևանքների գիտակցումը:Այսպիսի կարծիք է արտահայտել ուղեղի ֆիզիոլոգիայի բնագավառում առաջատար բրիտանացի գիտնական, Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Սյուզան Գրինֆիլդը:
Սոցիալական ցանցերում ,գրեթե յուրաքանչյուր գործողություն կարելի է շտկել, հետևապես մարդիկ, այլեւս չեն գիտակցում իրենց գործողությունների հետևանքները իրական աշխարհում: Արդյունքում, մարդիկ չեն կարողանում մեզ շրջապատող աշխարհը ճիշտ մեկնաբանել:
Սոցիալական ցանցերում մարդիկ հակված են իրենց նկատմամբ մեծ ուշադրություն գրավելուն, որը ստիպում է նրանց ավելի ու ավելի շատ ռիսկային ու խենթ արարքներ կատարել: Եթե դա չի ստացվում , ապա անձը ընկնում է դեպրեսիայի մեջ:
Վիրտուալ աշխարհը տալիս է հուզմունքի և ուրախության բարձր մակարդակ, բայց իրական աշխարհում մարդիկ չեն կարողանում ստեղծել հարաբերություններ և կորցնում են իրենց սոցիալական հմտությունները: Սոցիալական ցանցերը ստիպում են, որ մարդիկ զգան, բայց չմտածեն:Սոցիալական ցանցերում առավել ակտիվ մարդիկ, որպես օրենք, միայնակ են կյանքում:
Անբարենպաստ ազդեցության մասշտաբը կախված է կոնկրետ անձից,իսկ երեխաները գործնականում անպաշտպան են այսպիսի ազդեցությունից:
Բաժին՝ ITկյանք
No comments:
Post a Comment