ՏՏ զարգացման արդի միտումները
1.Սոցիալական ցանցեր
Սոցիալական ցանցերը ընդլայնվում է հսկայական արագությամբ, և բնականաբար շատ ընկերություններ օգտագործում են այն, որպես մարկետինգի գործիք:
2.Աուդիո և վիդեո-տվյալների վերլուծություն
Կիրառման կարիք ունեն սոցիալական ցանցերում փակցված լուսանկարները, ձայնային ձայնագրություններն ու տեսահոլովակները, որոնց պետք է որոնել, ավտոմատ կերպով վերլուծել, ինչպես նաև ժամանակին արձագանքել:
"Ամպային"հաշվումները ինտերնետի մի շարք ծառայություններում դառնում են որոշիչ,քանզի ապահովուն են տվյալների մշակման պահանջվող արտադրողականությունն ու անձեռնմխելիությունը:Միաժամանակ, զգալիորեն նվազեցնում է ՏՏընկերությունների ծախսերը, նպաստում է նրանց մուտքը շուկա:
BIG DATA-տերմինը նկարագրում է արտաքին տեղեկությունների մշտական աճող ծավալները,որոնք վերլուծության կարիք ունեն:Ընձեռնվող հնարավորություները ընկերությունների համար ստեղծում են մրցակցային առավելություններ:
Հաշվումները հիշողությունում զգալիորեն մեծացնում են տվյալների մշակման և վերլուծության արագությունը , որոնք թույլ են տալիս իրական ժամանակում բարդ որոշումներ կայացնել:
6. Կանխատեսող վերլուծություն
Կանխատեսող վերլուծության ծրագրերը թույլ են տալիս կառուցվածքային և չհամակարգված աղբյուրներում որոնում կատարել, որպեսզի կանխատեսվի մարդկանց կամ սարքերի ապագա վարքագիծը: Կանխատեսող վերլուծությունը կարող է դառնալ ապրանք կամ ծառայություն, կանդրադառնա մարդկային գործունեության շատ ոլորտներին (օրինակ, բժշկությունում՝ընթացիկ մոնիտորինգի տվյալներով հիմնված, առողջական վիճակի հնարավոր գուշակում):
Եռաչափ տպագրությունը (3D printers)հնարավորություն է տալիս , եռաչափ մոդելի հիման, ստեղծել նյութական եռաչափ օբյեկտ:Նման տեխնոլոգիան շատ ոլորտներում կկատարի լուրջ փոփոխություններ:
Լրացուցիչ իրականությունը մի տեխնոլոգիա է, որը աշխարհի իրական պատկերին ավելացնում է լրացուցիչ գրաֆիկական, ձայնային և այլ վիրտուալ ընդլայնումներ:Տեղեկատվության ներկայացման հարցում բացվում են բազմաթիվ հնարավորություններ:
OLED տեխնոլոգիայի վրա հիմնված Ճկուն էկրանները ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ցածր գինը, ցածր էներգիասպառում ու արևի լույսի տակ կարդալու կարողություն:
Թվային տեղեկատվության աշխարհ են ինտեգրվում տարբեր,բազմապիսի օբյեկտներ,սկսած բջջային հեռախոսներից միչև էլեկտրաթեյնիկը:
Բաժին՝ IT կրթություն
No comments:
Post a Comment