F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում:
Ծրագիրը բեռնում ենք այստեղից: Հեռախոսով բեռնելու համար անհրաշեշտ է Ձեր հեռախոսով բացել այս էջը` http://f-secure.mobi և սեղմել download Antitheft: Տեղադրելուց հետո կատարում ենք ծրագրի պարզ կարգավորումները:
Հեռախոսի կորստի դեպքում դուք կկարողանաք`
1. Արգելափակել հեռախոսը SMS-ի միջոցով` #lock#<your code>: your code-ի փոխարեն գրել Ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված ծածկագիրը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ապաարգելափակման ծածկագիրը:
2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<your code>
3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և Ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և Դուք արդեն հույսներդ կորցրել եք որ կարող եք վերադարձնել Ձեր հեռախոսը, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#<your code>

No comments:
Post a Comment