Friday, April 20, 2012

Հաքերի կենսակերպը



Հաքերի կենսակերպը

"Ինչպես դառնալ հաքեր" շարքից №2

Հաքերները լուծում են խնդիրներ և արարում,նրանք հավատում են ազատությանը և կամավոր փոխադարձ օգնությանը:Իրականացնում է դա այն համոզմունքը,որ`

1.Աշխարհը լի է իրենց լուծմանը սպասող, հետաքրքրաշարժ խնդիրներով:

Հաքեր լինելը` հաճույք է, բայց այն պահանջում է մեծ աշխատանք: Նման ջանքերը սննում է շահագրգռվածությունը: Խնդիրների լուծումից,հմտությունների հղկումից ու բանականության զարգացումից Դուք պետք է ստանաք մեծագույն հաճույք:Պետք է նաև հավատալ Ձեր սովորելու,աճելու սեփական կարողությանը:

2.Ոչ մի խնդիր չպետք է լուծվի երկու անգամ:

Ստեղծագործական միտքը արժեքավոր և ավաղ,սահմանափակ ռեսուրս է: Չպետք է այն հեծանիվ հորինելով վատնել, չլուծված շատ խնդիրներ իրենց լուծմանն են սպասում:Այլ հաքերների համար,նույնպես ժամանակը թանկ է ու քո բարոյական պարտքն է կիսվել լուծումների տեղեկատվութամբ:

3. Ձանձրույթն ու օրակարգը չարիք են:

Հաքերները (ստեղծագործ մարդիկ ընդհանրապես), երբեք չպետք է անեն ձանձրալի բաներ, կամ թաղվեն ընթացիկ կրկնվող աշխատանքում, որովհետեւ, երբ դա տեղի է ունենում, դա նշանակում է, որ իրենք չեն անում այն, ինչ միայն նրանք կարող են անել `լուծելու նոր խնդիրներ: Նման վատնումը վնաս է բոլորի համար: Հետևաբար, ձանձրույթը և օրակարգը ` ոչ միայն վատ բաներ են, հաքերի համար դա չարիք է:



Բաժին`ITանվտանգություն

No comments:

Post a Comment