Monday, May 7, 2012

Ժողովրդավարությունն ու տեղեկատվական հեղափոխությունը




Ժողովրդավարությունն ու տեղեկատվական հեղափոխությունը 

Ակնհայտ է,որ ժողովրդավարությունը գործնականում իրականացնելը շատ դժվար է:Կարևորագույն այս խնդրի լուծման համար տեղեկատվական հեղափոխությունը ընձեռնում է նոր,անսպասելի հնարավորություն: 

Ինչ է տալիս տեղեկատվական հեղափոխությունը :Մարդկանց միջև տեղեկատվության փոխանակման բարելավումը արագացնում է նաև գաղափարների տարածումը: 

Այժմ, ցանկացած, դրական թե բացասական գաղափար հասանելի է լայն զանգվածներին: 

Դա է պատճառը ,որ միաժամանակ լայն տարածվում է տգիտությունն ու լուսավորչական ալիքը:Թվում է ժողովրդավարությունը այստեղ սպասելիքներ չունի: 

Փորձենք պատկերացնել հասարակություն,որի յուրաքանչյուր անդամ միացված է տեղեկատվական ընդհանուր ցանցին:Այս պարագայում , հասարակական մարտահրավերներն ու խնդիրները մարդիկ կլուծեն ինքնըստինքյան ,առանց ընտրությունների,չէ որ հաշվի կառնվի յուրաքանչյուրի կարծիքը: 

Համընդհանուր ընդգրկուն տեղեկատվական ցանցը դառնում է կառավարություն, որն օժտված է իշխանությամբ, և դա կլինի իսկական ժողովրդավարություն: 

Նման պայմաններում ,իշխանավորների կարիքը կվերանա, բավական է նշանակել մարդկանց, ովքեր կհետևեն ցանցի բացառապես տեխնիկական ասպեկտներին: 

Հասունանում է Երկիր մոլորակի օպերացիոն համակարգի (EOS) պահանջը: 





Բաժին՝ITկյանք

No comments:

Post a Comment