Այն ,որ կրթական համակարգում ինչ որ բան շեղված է,հայտնի է նույնիսկ ԿԳ նախարարությանը:Հայկական մենթալիտետի անտեսումով,եվրոկրթության համատարած,կույր ընդօրինակումը դրա պատճառներից մեկն է:Այս առումով ուշագրավ է կրթական գործընթացի անհատական ուսուցման (Personal Learning) ձևաչափը,չէ որ սպորտում մեր հաջողությունները հիմնականում անհատական մարզաձևերում են:
Անհատական ուսուցումը իրագործվում է առկա, դասախոսի ղեկավարությամբ, լսարանում, էլեկտրոնային կրթական տեխնալոգիանների կիրառմամբ և ամեն ուսանողի նկատմամբ օգտագործվում է անհատական մոտեցում:
Անհատական ուսուցման առավելությունները` • ուսուցումը տեղի է ունենում դասարանում, որը թույլ է տալիս ավելի կենտրոնանալ
• դասախոսի հետ անհատական (անձնավորված) կապ
• ուսուցման ակտիվ միջոցների գերակշռում
• ուսուցման տեմպի ընտրության հնարավորություն
• յուրքանչյուրը ունի անհատական ուսուցման ծրագիր
• գիտելիքների և ունակությունների մշտական ստուգում:
Ակնհայտ է,որ այս ձևաչափի միայնակ,առանձին օգտագործումը չի ապահովի կրթության արդյունավետությունը,անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
Բաժին`ITկրթություն
No comments:
Post a Comment