Քորնելի(ԱՄՆ) համալսարանի գիտնականները մշակել են մի ծրագիր, որը չդասակարգված տվյալների կազմում կարողանում է գտնել բնական օրինաչափություն:Համակարգը ինքն էլ դուրս է բերում այն բանաձևը, որը նկարագրում է գտնված օրինաչափությունը:
Այսինքն, այն կարող է,առանց տեսական պատրաստության , պարզապես հետևելով շրջակա աշխարհը, ձևավորել գործող օրենքները:
Հաշվողական մեթոդների կիրառումը հատկապես կարևոր է գիտության այն ոլորտներում, որոնք պարունակում են մեծ քանակությամբ տվյալներ, բայց դեռևս չկա բոլոր փորձնական արդյունքները նկարագրող տեսություն:
Ընդհանրապես, արհեստական բանականության միջոցով ֆիզիկայի օրենքները և մաթեմատիկական թեորեմները հայտնաբերելու դա առաջին փորձը չէ:Սակայն,բոլոր նախորդները բացարձակ անհաջող են եղել:
Այնուամենայնիվ, Քորնելի համալսարանի ծրագիրը հուսադրող է:
Գուցե մարդկային նոր օրենքներ էլ հայտնաբերեն։
No comments:
Post a Comment