Sunday, May 20, 2012

Ինչպես ինտերնետում անտեսանելի դառնալ



Ինչպես ինտերնետում անտեսանելի դառնալ 


Անհրաժեշտ է թաքցնել ձեր իրական IP-հասցեն ու փոստարկղը: Հնարավորին չափ չներկայացնել անձնական տեղեկությունները ցանցում:

IP-հասցեն թաքցնելու ամենադյուրին և առավել մատչելի միջոցը անանուն պռոքսի-սերվերների (անոնիմայզերի) օգտագործումն է,որոնք գործում են օնլայն ծառայությունում: Պռոքսի-սերվերը( անգ. Proxy -միջնորդ) համակարգչի և ինտերնետի միջև միջնորդ է,որը կարող է փոխել Ձեր IP-հասցեն:

Ներկայումս ինտերնետում շատ են անվճար անոնիմայզերները,ուր սերֆինգի համար նախանշված դաշտում մուտքագրվում է այցելիք կայքի հասցեն:Ռուսալեզու անոնիմայզերներից ամենահայտնին է www.anonymizer.ru:

Որոշ ֆորումներ արգելափակում են անանուն պռոքսի-սերվերներից եկող հաղորդագրությունները:

Այս դեպքում անհրաժեշտ է բռաուզերում կատարել որոշակի փոփոխություններ,որպեսի միաժամանակ թաքցնվի IP-հասցեն ու սովորական միացման պատրանք ստեղծվի:

Եթե Ձեր բռաուզերի կարգավորումներում այնքան էլ վստահ չեք օգտագործեք TOR (անգ. The Onion Router) բռաուզերը,որը ոչ միայն լիարժեք թաքցնում է Ձեր IP-ն, այլ նաև հնարավորություն է տալիս սեփական կայքեր ստեղծել,ամենուր թողնել փոստային հաղորդագրություններ:

TOR-ը կարող եք անվճար բեռնել այստեղից :



Բաժին`ITանվտանգություն

No comments:

Post a Comment