Wednesday, May 23, 2012

Հաքերն այսօր



Բարիք է թե չարիք: Այսօրվա հաքերը երկուսի էլ մարմնավորումն է` նրանք Windows-ը դառձնում են ավելի ապահով,ընկերությունների վրա հարձակումներով փող են վաստակում և նույնիսկ գտնվում են պետական ծառայության մեջ: 

Հաքեր արտահայտությունը շատերի մոտ առաջացնում է նույնանման ասոցիացաններ`երկար մազերով,փնթի, մի քիչ խփնված մեկը: Իհարկե, կան համակարգչային “մասնագետներ”, որոնք համապատասխանում են նման կարծրատիպերին:Սակայն, սխալ կլիներ հաքերներին դիտել միայն այս տեսանկյունից: Նրանց մեծ մասը բարետես են,ներկայանում են որպես տեղեկատվական անվտանգության մասնագետներ: 

Միակ բանը, որ միավորում է բոլոր հաքերներին `նրանք գիտեն, թե ինչպես ծրագրերում թերություններ գտնել :Խոցելի տեղերը հայտնաբերելուց հետո,նրանց ընդհանրությունը ավարտվում է,վարվում են տարաբնույթ: 

Բացառիկները, պարզապես տեղեկացնում են համապատասխան արտադրողին, մեծ մասը փորձում է օրինական փող վաստակել:Ոմանք հրապարակում են իրենց բացահայտումները հատուկ ֆորումներում, որտեղ հնարավոր է ճանաչում ձեռք բերել: Ագրեսիվ հաքերները միանում են կիբերհանցագործներին,որպեսի հնարավորինս բարձր գնով վաճառեն գտնված խախտումները:Հենց նրանք էլ հաճախ բռնվում են ու դառնում հանահայտ: 



Բաժին`ITանվտանգություն

No comments:

Post a Comment