Տասը տարի անց Մուրի օրենքը կդադարի գործել:
Այսպես է կարծում հանրահայտ ֆիզիկոս Միչիո Կակուն:Համաձայն,մինչ այժմ գործող այդ օրենքի, ամեն 18 ամիսը մեկ տրանզիստորների քանակը պրոցեսորի բյուրեղում կրկնապատվում է: Ֆիզիկոսի կարծիքով պրոցեսորի արտադրության տեխնոլոգիան հասնում է որոշակի սահմանների`նոր չիպերում տրանզիստորները ավելի են շատանում,բայց միաժամանակ աճում են արտահոսքի հոսանքներն ու ջերմային հոսքի խտությունը:
Այսպես 22 նմ Ivy Bridge պրոցոսորը ավելի է տաքանում քան 32-նմ նախորդը` Sandy Bridge:Եվ դրա հիմնական պատճառը անվանում են հենց ջերմային հոսքի խտությունը: Միչիո Կակուն կանխատեսում է,որ պրոցոսորից անջատված ջերմությունը կգերազանցի,նրանց գործնեության թույլատրելի արժեքը և տրանզիստորների թվի ավելացումը անհնար կլինի:
Մուրն ինքն էլ, կարծում էր ,որ ապագայում չիպի հզորության աճը դեմ կառնի նյութի ատոմային բնույթի և լույսի արագության սահմանափակումներին:
Բաժին`IThard
No comments:
Post a Comment