![]()  | 
 Սովորեք Unix
"Ինչպես դառնալ հաքեր" շարքից №4
Հաքերական հմտություններ ձեռք բերելու համար պարտադիր և ամենակարևոր քայլը դա Linux –ի կամ BSD-Unix-ի որևէ տարբերակի տեղադրումն է Ձեր համակարգչում:
Բացի Unix –ից, այլ օպերացիոն համակարգերը  տարածվում են կոմպիլյացված, մեքենայական կոդերով,որը բացառում է կոդերի ուսումնասիրումը, առավել ևս դրանց փոփոխումը:
Բացի այդ, Unix-ը Ինտերնետի օպերացիոն համակարգն է:Չիմանալով Unix-ը հնարավոր է օգտվել Ինտերնետից,բայց ոչ հաքինգի անել:
Այդ պատճառով այսօրվա հաքերական  մշակույթը ամբողջովին  կենտրոնացած է Unix-ի վրա:Եվս մի կարևոր հանգամանք ՝ Unix-ում վիրուսներ չեն լինում,քանզի բոլոր ծրագրերը արտոնագրված են:
Այսպիսով ,տեղադրեք  Unix-ը:Սովորեք այս օպերացիոն համակարգը,աշխատեք հետը,
Ինտերնետ մտեք նրա  միջոցով: Կարդացեք  ելակետային տեքստերը, փոփոխեք դրանք:
Դուք կունենաք այնպիսի հարուստ ծրագրավորման գործիքներ,ինչպիսք են  Python, C, Lisp և Perl-ը:
Բեռնել պետք է այստեղից:
Պետք է առավելապես գործնական օրինակներով ուսումնասիրել , անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել ուղեցույցին:
Բաժին՝ITանվտանգություն


No comments:
Post a Comment