Ստենֆորդի Համալսարանի անվճար օնլայն դասընթացները
The Times Higher Education-ի վարկանիշի համաձայն, Կալիֆոռնիայում գտնվող Ստենֆորդի Համալսարանը աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը::Ըստ էության, դա Սիլիկոնյան հովտի աշխատուժի դարբնոց է,առավելևս երկուսն էլ գտնվում են նույն՝Պալո Ալտա քաղաքում:Նրա շրջանավարտներն են հիմնադրել  Hewlett-Packard, Electronic Arts, Sun Microsystems, Nvidia, Yahoo!, Cisco Systems, Silicon Graphics  և Google ընկերությունները: 
Անցած աշուն Ստենֆորդի Համալսարանում  մեկնարկել է անվճար օնլայն դասընթացների ծրագիրը:Այն ընդգրկում է երեք դասընթացներ՝ 
1. մեքենայական ուսուցում
2. արհեստական բանականություն
3. տվյալների բազայի ներածություն
Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է դասախոսություններից,ստուգողական աշխատանքներից և ավարտական  քննությունից: Կրթությունը բարեհաջող ավարտելուց հետո,ուսանողը ստանում է PDF ֆայլի տեսքով վկայական ,որը դասախոսի  թվային ստորագրությամբ է վավերացված: Այդ փորձը այնքան հաջողված էր,որ այս տարվա սկզբին հայտարարվել է մեկ տասնյակ նոր դասընթացներ, այդ թվում՝ 
· տեղեկատվական անվտանգություն
· ալգորիթմների նախագծում և վերլուծություն http://www.security-class.org/
· խաղերի տեսություն
· ինֆորմատիկա
· կրիպտոգրաֆիա https://www.coursera.org/course/cs101
Դասընթացները  կառուցված են այնպես,որ գրեթե  անենինչ պարզ է, իհարկե,դիսկրետ մաթեմատիկայի և մաթանալիզի իմացությունը  շատ օգտակար կլինեն: Այն դեպքերի համար ,երբ լեզուն դժվար է հասկացվում,դասախոսությունների տեսահոլովակները  ուղեկցվում են տիտրերով:Որպես կանոն, լեզուն շատ պարզ է,այնպես որ ամենինչ կհասկանանք, եթե նույնիսկ միջին անգլերենին   եք տիրապետում: 

No comments:
Post a Comment