Հեղինակային իրավունքի դեմ շարժման ակտիվիստ Նինա Փեյլին ներկայացնում է պայքարի հետաքրքիր հայեցակարգ, որը կոչվում է մտավոր անհնազանդություն:Այն, մեկ արտահայտությամբ համատեղում է «մտավոր սեփականությունը» և «քաղաքացիական անհնազանդությունը»:
Քաղաքացիական անհնազանդությունը բողոքի ակցիա է ,որով գիտակցաբար հրաժարվում են որոշակի օրենքների ենթարկումից:
Շատերը խախտելով հեղինակային իրավունքը, արդարանում են օրենքի չիմացությամբ ու անուղակի ընդունում այն:
Նինա Փեյլին առաջարկում է մտավոր սեփականության օրենքների հրաժարումով ցույց տալ այդ օրենքների անարդարությունն ու թվային դարաշրջանին անհամապատասխանությունը:
Ինտերնետային դարաշրջանում, հեղինակային իրավունքները նույնիսկ ավելի խիստ են, քան առաջ:Քոփիռայթը խոչնդոտում է գիտական և տեխնիկական առաջընթացը,հակասում է էվոլյուցիոն օրենքին:
Անհնար է միաժամանակ հարգել մտավոր սեփականության օրենքները և ազատ մարդը զգալ:
Հեղինակային իրավունքը, իր ներկայիս տեսքով բացարձակ հակառակ է մարդկային բնույթին:
No comments:
Post a Comment