Thursday, June 28, 2012

Mercedes-ի ամենատես աչքը

 

Հետիոտներն այժմ վերահսկվում են։
Mercedes-Benz շուտով կստանա արհեստական տեսողական համակարգ , որը հայտնաբերելու է հետիոտներին ։
Ինովացիոն համակարգը բաղկացած է երկու տեսախցիկներից և համակարգչային մոդուլից, որը իրական ժամանակում մշակում է տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը;
Համակարգն օգտագործում է տեսանելի սպեկտրում գործող տեսախցիկներ ։ Այն կարող է հետիոտին բացահայտել նույնիսկ գիշերը:
Այս մեթոդը թույլ է տալիս ստանալ շրջապատի ստերեոսկոպիկ պատկերներ ,որոնք համակարգչին թույլ են տալիս հաշվարկել հեռավորությունը մինչև հետիոտները։
Սարքը ըստ ընկերության, ունի շատ բարձր արագություն։ Նույնիսկ եթե հետիոտը հանկարծ հայտնվի ճանապարհին, սարքը կարող է վերլուծել իրավիճակը և 0,2 վայրկյանում արձագանքել:
Համակարգը հետիոտնի հաղորդագրությունը տեսողական և ձայնային ազքանշանով տեղեկացնում է վարորդին և արտակարգ դրությունում կարող է ամբողջովին իր վրա վերցնել մեքենայի ղեկավարումը։

Բաժին IThard

No comments:

Post a Comment