Բնորոշ իրավիճակ`համակարգչի սկավառակը արդեն մի քանի բաժնի է մասնատված , սակայն Windows-ն ու ծրագրերը այնքան են ուռճացել, որ սիստեմային բաժնում ազատ տարածք չի մնացել:Խնդրի ակնհայտ լուծումը սկավառակի պարունակության վերաբաշխումն է:
Հարակից բաժիններից չօգտագործված հատվածները պետք է փոխանցել սիստեմային սկավառակին: Ցանկալի է նախապես այն մաքրել ,,աղբային,,ֆայլերից,օրինակ CCIeaner ծրագրով:
Հետո, կարելի է անցնել տարածքի վերաբաշխմանը:
Windows 7-ում, դա կատարվում է ներծրագրային միջոցներով`computer management-disk management, բայց մեծ ծավալների տեղեկությունները պետք է ժամանակավորապես այլ տեղ պահել, որն այնքան էլ հարմար չի:
Այնպես որ, խորհուրդ կտայի օգտագործել անվճար , փոքր (ընդամենը 10 MB),հարմարավետ MiniTooi Partition Wizard (partitionwizard.com) ծրագիրը:
Ծրագիրն գործարկելուց հետո ընտրեք սիստեմայինից աջ գտնվող սկավառակը ու սեղմեք «Move/Resize».Բացվող պատուհանում, մկնիկով քաշեք տարածքի շերտի ձախ ծայրը դեպի աջ մինչև սիստեմայինին պահանջվող մեծությունը:Ստացված ծավալը կարելի է ճշգրտել «Unallocate Space Before» դաշտում:Սեղմեք «ОК»:
Ապա ընտրեք սիստեմային սկավառակը ու սեղմեք «Move/Resize».Քաշեք տարածքի շերտի աջ ծայրը դեպի աջ մինչև վերջ: Սեղմեք "OK":
Բաժին`ITsoft
No comments:
Post a Comment