«Աշխարհը ձեր կարիքն է զգում,» այսպես է սկսվում հայտնի կենսաբան Է. Օ. Ուիլսոնի երիտասարդ գիտնականին ուղղված նամակը։ Նա հիշեցնում է, որ զարմանքն ու ստեղածագործական մոտեցումը գիտական կյանքի հիմքն են և ավելացնում`
- Լայն բացեք աչքերը և սուր պահեք ձեր միտքը։ Ձգտումը դեպի գիտելիքը մեր գեների մեջ է։ Այն սերմանվել է մեր հեռավոր նախնիների կողմից, ովքեր տարածվել են աշխարհով մեկ, և այդ ծարավը երբեք չի հագեցվի։
- Ես հասկացա, որ գիտության մեջ և դրա բոլոր կիրառություններում, առաջնային են ոչ թե տեխնիկական գիտելիքները, այլ երևակայության գործադրումը։
- Երբ ընտրում եք ապագա հետազոտության ոլորտը, ապա ընտրեք տվյալ գիտաճյուղի այն տարածքը, որը քիչ է «բնակեցված» դատելով այն ցուցանիշից, թե որքան է այդ ոլորտով զբաղվող ոսանողների և հետազոտողների թիվը այդ պահին։
- Գիտական հետազոտությունների ճանապարհին ամեն խնդիր մի նոր հնարավորություն է, որքան բարդ է խնդիրը, այնքան մեծ կլինի դրա լուծման կարևորությունը։
- Դուք ընտրել եք մի առաքելություն, որը կտա ձեզ բավարարվածություն իբրև վերջնարդյունք, որ արժանավոր կյանքով եք ապրել։
Բաժին`ITedu
No comments:
Post a Comment