Վերջերս Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներին հաջողվել է ԴՆԹ-ում կոդավորել մի ամբողջ գիրք, ապա կարդալ այն :Գիրքը բաղկացած է եղել ավելի քան 50,000 բառից, ներառում էր 11 նկարազարդումներ և Java-ով գրված մեկ ծրագիր:Տեղեկատվությունը գրվել է 159 նուկլեոտիդների կամ 96-բիթանոց բլոկների կոդավորումով,իսկ ընթերցումը իրականացվել է Illumina HiSeq սարքի օգնությամբ,որը որոշում է նուկլեոտիդների տեղադրության հաջորդականությունը: «Ձեռագիրը» ԴՆԹ-ի մոլեկուլներում զբաղեցնում է 0.7 մեգաբայթ,այն դեպքում երբ մեկ խորանարդում հնարավոր է գրանցել մինչև 5.5 պետաբայթ:
Ակնհայտ է, որ սա անհամաչափ հզորություն է այսօրվա կրիչների համեմատ (1պետաբայթը=1024տերաբայթի):Ընդ որում, դա ԴՆԹ ում տեղեկատվություն գրելու միակ առավելությունը չէ, ԴՆԹ-ի մոլեկուլները, առավել անբարենպաստ պայմաններում կարող են հարյուր միլիոնավոր տարիներ պահպանվել :
Բաժին`ITկյանք
No comments:
Post a Comment