Tuesday, August 21, 2012

Հավաստագիր՝Բերկլիի համալսարանից



Սեպտեմբերի 24-ից , edx նախագծի շրջանակներում,կսկսվի Բերկլիի համալսարանի “Ծրագրային ապահովումը որպես ծառայություն”առցանց դասընթացը:Այն կտևի շաբաթական 12ժամ,մինչև հոկտեմբերի 26-ը:

Դասընթացը ներկայացնում է ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS) հետազոտության Agile տեխնոլոգիան:Ուսանողները պետք է հասկանան ու կիրառեն SaaS-ի ծրագրավորումը,նախագծումն ու փորձարկումը:

Ուսանողները, անհատական ծրագրով, ամեն շաբաթ , պետք է աշխատեն կոդավորման վրա: Նրանք, ովքեր հաջողությամբ կկատարեն յուրաքանչյուր հանձնարարությունը և կստանան անցողիկ գնահատական, կպարգևատրվեն Բերկլիի համալսարանի հավաստագրով:

Դասընթացին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ:



Բաժին`ITedu

No comments:

Post a Comment