Tuesday, September 18, 2012

Հաքերի օպերացիոն համակարգը



Linux-ի BackTrack օպերացիոն համակարգը WHAX-ի և Auditor Security Collection-ի միաձուլման արդյունքն է,որով ստուգվում է օպերացիոն համակարգերի ,ցանցերի , վեբ հավելումների անվտանգությունը:
BackTrack-ը հնարավոր է գործարկել անմիջապես USB ֆլեշից, որը թույլ կտա ցանկացած տեղ ու ժամանակ օպերատիվ անցկացնել անվտանգության աուդիտ:
 BackTrack ներառում է բազմաթիվ հայտնի հաքերական ծրագրեր` Metasploit, RFMON, Nmap, Ettercap, Wireshark, BeEF և xHydra:
 BackTrack-ի մենյուն բաժանվում է տասնմեկ կարգերի`
1. Տեղեկությունների հավաքում
2. Ցանցերի քարտեզագրում
3. Խոցելիության նույնականացում
4. Վեբ-հավելումների վերլուծություն
5. Անլար ցանցերի վերլուծություն
6. Ներթափանցում
7. Օգտատերի իրավունքների բարձրացում
8. Մուտքի հասանելիություն
9. Թվային փորձաքննություն
10. Reverse Engineering
11. IP Voice հեռախոսակապ

BackTrack ՕՀ-ը բեռնեք պաշտոնական կայքից



Բաժին`IT security

No comments:

Post a Comment