ԱՄՆ -ում , արդեն սկսել են լրջորեն նախապատրաստվել ապագա կիբերպատերազմներին:
Տալսայի համալսարանի ուսանողներին սկսել են սովորացնել համակարգչային վիրուսներ գրել, փակ ցանցեր ջարդել , կոտրված հեռախոսից տեղեկություններ հանել:
Ուսումնառության մեջ գործնականի գերակայության ամերիկյան մղումով,իրագործվում է Cyber cops ծրագիրը ,որով ուսանողները պարտավոր են միմիյանց լրտեսել:
Բոլոր ուսումնական շենքերը լրտեսական սարքերով են խցկված :Ամեն երկրորդ ծաղկազամբյուղում կարելի է գտնել թաքնված տեսախցիկ կամ խոսափող:Ոչինչ, որ հատկապես արդյունավետ են դասախոսների նկատմամբ լրտեսական գործողությունները,կարևորը ուսանողները ձեռք են բերում արժեքավոր գործնական հմտություններ:
No comments:
Post a Comment