Ներկայիս ամենաարագ չիպերը տեղեկությունը փոխանցում են երկու ուղղություններով, անկախ նրանից, թե որքան են իրենց բաղադրիչները միմյանց մոտ : Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին 3D-չիփը, որը փոխանցում է տեղեկությունները երեք հարթություններում:
Դոկտոր Ռայնոուդ Լավռայզենը 3D-չիփը բնութագրել է հետեւյալ կերպ`
"Չիփերը, որոնք հիմա են օգտագործվում, ավելի շատ նման են մեկ հարկանի տան, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում նույն հարկում: Մենք ստեղծել ենք մի սանդուղք, որը փոխանցում է տեղեկությունները հարկերի միջև »:
Բաժին`IThard
No comments:
Post a Comment